Հրանտ Բագրատյանը` վարչապետի պաշտոն ստանալու մասին. «Մենք տենց էժան չենք եղել, էլի»

aravot.am-ի փոխանցմամբ` այսօր «Փիփլմեթր» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են լուրերը, որ Դուք եք լինելու հաջորդ վարչապետը: Պարոն Բագրատյանն այսպես արձագանքել է. «Ես այդպիսի լուր չգիտեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում: Շնորհակալություն»:

Լրագրողները սկսել են թեման զարգացնել` որ առաջարկեն, այսինքն` կհամաձայնվե՞ք, կցանկանա՞ք Սերժ Սարգսյանի օրոք վարչապետ լինել, երկիրը փրկել` պարոն Բագրատյանը պատասխանել է.

«Չէ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ես շանս եմ ունեցել 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ դառնալու վարչապետ: Մենք տենց էժան չենք եղել, էլի: Եթե ես երբևիցե տեսնեմ, որ կարող եմ մի բան անել…Այս կառուցվածքով մենք առաջ չենք գնա: Սա պարտվող կառուցվածք է: Եթե սկզբունքորեն ինձ այդպիսի հարց եք տալիս, ես այնքան ստոր մարդ չեմ, որ ասեմ` ես կարող եմ սենց, ես նենց: Բայց ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի օրոք որևիցե մի տեղ մեկը կնստի և կփորձի երկիրը փրկել: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ է խրվելու: Միանշանակ ինձանից հարցրել են, ասել եմ, որ հիմա փոփոխել, շտկել կլինի ավելի բարդ, քան թե 90-ականների սկզբին: Ճանապարհ բոլոր դեպքերում կա: Կարելի է անել ճիշտ բաներ, 5-10 տարում երկիրը փոխել:

Բայց այսպես թանկ ենք վճարում, երբ ժողովուրդը հավատա, թե իբր Տիգրան Սարգսյանը 5 տարում ռեֆորմներ է անելու: Ինչպե՞ս ձեզ բացատրեմ: Նայեք, խոսքը միայն տնտեսական աճը չի: Այսօր ամեն ինչ կենտրոնացվել է մի խումբ մարդկանց ձեռքը: Իրավիճակից 2 ելք կա. կամ դեմոկրատացնել տնտեսությունը կամ գոնե անել այն, ինչ Ադրբեջանն ունի: Ադրբեջանը մի կլանի ձեռքին է: Ալիևն ասում է` փողը իմ ձեռքին է, ես էլ ծախսում եմ երկրի համար, հիմա ի՞նչ եք ուզում: Սա ավելի լավ է, քան թե մի քանի կլան, որոնք փող են հանելու երկրից:

Կարդացեք նաև

Կամ էլ երկրորդ ճանապարհը` երբ որ Հայաստանը պարզապես մի կլան կվերցնի ամեն ինչ իր ձեռքին, կարծում եմ, որ նա պետք է շատ մոտ լինի իշխանությանը կամ լինի հենց իշխանություն: Հիմա գնում է այդ էլիտայի բուրգի ձևավորումը: Մինչև հիմա կան էլիտնի խմբեր: Եթե նրանք պատրաստ են բաց խոսակցության, նստենք ու ասենք` իսկ դուք պատրա՞ստ եք կիսվել ժողովրդի հետ: Դուք գիտեք, որ ես հանդես եմ գալիս շատ կոնկրետ գաղափարախոսությամբ, որն անվանել եմ ժողովրդական կապիտալիզմ: Սա շատ լուրջ հարց է` պատրաստ են, թե չէ, ծախսատար պրոցես է, բայց սա դեմոկրատիա է: Եթե որևէ իշխանություն ասի` սա ուզում եմ անել` խնդրեմ: Ես դրա ձևը գիտեմ ոնց է լինելու: Դա պայքար է, դա բերելու է կրակոցներ: Խոշոր տղաները հենց այդպես չեն զիջելու իրենց դիրքը»:

Տեսանյութեր

Լրահոս