«Ուղղաթիռը բախվել է օդանավի պոչին։ Մայրաքաղաքի օդանավակայանի դիսպետչերները հաստատել են, որ օդանավը վայրէջք է կատարել առանց որևէ խնդրի, բոլոր 200ուղևորները չեն տուժել»,- հայտնել է սիրիական «Աս-Սուրիյա» հեռուստաալիքը։
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 171 մլն դրամ պետք է տրամադրի «Հայռուսգազարդ» ընկերությանը՝ որպես փոխհատուցում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող քաղաքացիներին էժան գազ մատակարարելու դիմաց (ապրիլ- մարտ ամսիների համար):
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գիորգի Տուգուշիին ներկայացրել է պատիժների իրագործման նախարարի պաշտոնում՝ ընգծելով, որ վերջին շրջանում հենց նա էր ամենաշատը քննադատում քրեակատարողական համակարգը:
ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը այսօրվանից սկսել է գործել երեք երկրների համար. դրանք են՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ հավելելով, որ իրենք մտադիր են ընդլայնել դրա մասնակիցների թիվը:
«Կողմերը համեմատել են տարածաշրջանային և միջազգային առանցքային հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները: Խոսքը եվրոպական անվտանգության, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, կիպրական հակամարտության, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի մասին է», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:
Սեպտեմբերի 18-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նախարարն անդրադարձել է ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես` ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանը և մի շարք այլ հարցերի:
ՀՀ կառավարությունը 114 մլն դրամ է հատկացրել Հայաստանի հավաքականի շախմատիստներին և թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար:
«Դյոյուիդաո կղզիները վաղեմի ժամանակներից պատկանել են Չինաստանին»,- էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է դիվանագետը:
Խոսելով վարչապետի՝ «բարեփոխմանը նպաստող» հաջորդ քայլերի իրականացման մասին, Պ. Մակեյանը նշեց, որ «առաջին հերթին վարչապետը պետք է հրապարակային ներկայացնի իր ունեցվածքի աղբյուրները»:
Ստորաբաժանմանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով, զորավարժությանը, որպես դիտորդ և խորհրդատու ներկա էին նաև ԱՄՆ Կանզաս նահանգից ժամանած հրահանգիչները:
Իսկ 168.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից փոխանցեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպում է համերգ Ռոբ Դիլան բենդի մասնակցությամբ: Այլ միջոցառում ՀՀ մշակույթի նախարարությունը` կապված Անկախության տոնի հետ, չի կազմակերպում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շարունակում է պնդել, որ չի պատրաստվում լքել կատալոնական ակումբը:
«Խորհրդակցությունից հետո լոլիկի և դեղձի մթերումներ են սկսել իրականացնել «Բյուրակն», «Բորոդինո», Արարատի սննդի կոմբինատ, «Հայասի գրուպ», «Արեգա» և «Լևոն» ընկերությունները: Խորհրդակցության օրվանից մինչև այսօր մթերվել է շուրջ 8540.0 տոննա լոլիկ և 1900.0 տոննա դեղձ, կամ օրական միջին հաշվով մթերվում է 427.0 տոննա լոլիկ և 95.0 տոննա դեղձ, իսկ մինչև խորհրդակցությունը մթերվել էր շուրջ 13233.0 տոննա լոլիկ և 1812.0 տոննա դեղձ, կամ օրական միջին հաշվով մթերվում էր 367.0 տոննա լոլիկ և 38.0 տոննա դեղձ»:
Առաջիկայում տեղի կունենա XFactor նախագծի 2011թ. հաղթող Վրեժ Կիրակոսյանի և «Sony Music» ընկերության հետ համատեղ ստեղծած երգի պրեմիերան:
«Համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքերի ոլորտում այսօր լուրջ զարգացումներ կան, և, կարծում եմ, որ սա շատ հեռանկարային ոլորտ է մեզ համար: Բացի դրանից, դա լրջորեն կնպաստի մեր մարտունակության բարձրացմանը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեր անօդաչու թռչող սարքերն առաջավոր տեխնոլոգիաներին շատ չեն զիջում:
Պատգամավորական Ժողովը հատուկ ուշադրության առարկա դարձրեց նաև սերնդափոխությունը, այն գործնական հունի մէջ դնելու կարեւորությունը՝ հանգելով անմիջապես կիրակելի միջոցների որդեգրման մասին կայացվող որոշումների: «Պատգամավորական Ժողովի ավարտին, կուսակցության օրենսդիր գերագույն այս համագումարի բոլոր ատենակալները իրենց երկիրները վերադարձան վերալիցքավորված հավատով և նորովի վճռակամությամբ», գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ մի օր էլ ռուսական կողմը որոշի «ջրել» մեր պարտքը՝ որպես ռազմավարական գործընկերոջ: Այս հարցի շուրջ 168.am-ը զրուցեց մի շարք տնտեսագետների հետ։
«Նախ` ո՞վ ասաց, որ չի կայանալու, մենք դեռ նման որոշում չենք կայացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ի խոստացված հանրահավաքը այդպես էլ չի կայանալու սեպտեմբեր ամսին:
պատվիրակություններ` ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի արդարադատության նախարարների գլխավորությամբ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` այսօր Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։
Գյուղատնտեսական տարվա ավարտին քիչ ժամանակ է մնացել: 168.am-ը ՀՀ գյուղնախարարությունից փորձեց պարզել, թե այսօր ո՞ր գործարաններն են իրականացնում պտուղբանջարեղենի մթերման աշխատանքները, ինպիսի՞ն են մթերման ծավալներն ու ի՞նչ տեսականի է մթերվում:
Մարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիան» պետք է նվազեցներ պարտքը, մինչդեռ հիմա հակառակ միտումն է:
«էս Բեգլարյանների ընտանիքի վրա գալովի է. ապտակը Գագիկ Բեգլարյանի կարիերան փչացրեց, «ատկատը»` եղբոր»:
168.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց, որ 2013թ. նախագահական ընտրություններում իրենք միանշանակ պաշտպանելու են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
Սերիալային կրքերի սիրահար հայ ժողովրդին սպասվում է դիտարժան եթերաշրջան: Չէր խանգարի անգամ, որ մի քանի ամսով կառավարությունը նիստեր գումարեր ոչ թե շաբաթը մեկ, այլ երկու կամ երեք անգամ: Ի վերջո, կառավարության անդամներին կարելի է բացի «չոր աշխատավարձից»՝ վճարել նաև «քարոզչական տեսարաններում» նկարահանվելու համար: Հայաստանում դերասաններին բավական բարձր են վարձատրում:
Գործակալությունը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնում է նաև, որ բացի Գագիկ Մարտիրոսյանից, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է նաև կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման նախկին ղեկավար Ժիրայր Ստեփանյանը:
«Ուղղակի պետք է չմոռանալ, որ հասարակությունն այլևս միամիտ չէ` փառք Աստծո, կան այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ այն շատ ավելի հաճախ և դյուրին է շփվում թե՛ Արևմտյան արժեքների, թե՛ Արևմտյան մշակույթի, թե՛ քաղաքական գործիչների գործունեության և նրանց ներկայանալիության հետ»:
«Պետությունը հիմնված է բանակի հզորության վրա», – հիշեցրել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հենց բանակի զորությունն է երկրին թույլ տալիս ներկայացնել իր արդար դիրքորոշումն ու պահանջները: