
Ռուսաստանի Նալչիկ քաղաքում հատուկ գործողություն է իրականացվել զինյալների դեմ

Ռուսաստանի Նալչիկ քաղաքում հատուկ գործողություն է իրականացվել, որի հետևանքով զինված հանցախմբի անդամներ են ոչնչացվել: Նախնական տվյալներով՝ ոչնչացվել է 7 զինյալ, այդ թվում՝ 2 կին, հայտնում է ռուսական Вести-ն:
Նրանց թվում է այսպես կոչված «քաղաքի ամիր»՝ ընդհատակյա հանցախմբի պարագլուխ Շամիլ Ուլբաշովը:
Իրավապահների և խաղաղ բնակիչների շարքում տուժածներ չկան:
Կաբարդինո-Բալկարիայի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբից հայտնել են, որ սկզբում փորձել են բանակցել զինյալների հետ, սակայն ի պատասխան հրաձգություն է հնչել: Բանակցություններում ներգրավված են եղել նաև զինյալների հարազատները, այդ թվում՝ սպանված կանանցից մեկի մայրը:
Այժմ տեղանքում սակրավորներ են աշխատում: