Այդ զորավարժություններին մասնակցում են բոլոր զորատեսակները՝ ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր և ռազմածովային նավատորմ: Զորավարժությունները ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
«Շիրակ կենտրոնի» կայքի համաձայն էլ դեպքի վայրում են եղել 3-4 մարտական հաշվարկ, որոնք «անօգուտ փորձեր են կատարել հանգցնել մոտ 1000 քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը և կարելի է ասել, որ արտադրամասից այլևս ոչինչ չի մնացել»:
Ֆուտբոլի հայ երկրպագուների համար Մունդիալ 2014-ի ընտրական փուլի թերեւս ամենասպասված հանդիպումը Հայաստան-Իտալիա խաղն է: Եվրոպայի փոխչեմպիոնների հետ խաղից առաջ «Արմենպրես»-ը զրուցել է «սկուադրա աձուրա»-ների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի հետ:
«Օտարի շահերը սպասարկող ֆորպոստային քաղաքականության ընթացքին հանձնված Հայաստանյան ստրկամիտ և անգործունակ քաղաքական վերնախավի, նրանց սպասարկող փորձագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի չնչին մասն է ըստ էության տեղյակ Հայաստանում առկա օտարերկրյա, տվյալ դեպքում` ռուսաստանյան ռազմական ներկայության պայմանների, կազմի, կառուցվածքի և խնդիրների մասին:
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ վինչեստերի հիշողությունը կարելի է ավելացնել 40%-ով, իսկ էներգիայի սպառումը նվազեցնել 23%-ով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, նա ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:
Փաթեթին կցված տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրման նպատակն է նպաստել Հայաստանի և Էկվադորի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը:
Նախագահի հրամանով՝ երեկ երեկոյան քրեակատարողական համակարգի բոլոր հիմնարկներում ներդրվել է պարեկային ոստիկանությունը, որն իր ձեռքն է վերցրել բանտերում կարգուկանոն հաստատելու և բանտարկյալների իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը: Բանտերում իրականացվում է նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի ապարատի մոնիթորինգ:
Ըստ Արցախի նախագահական գրասենյակի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության՝ ԼՂՀ պատվիրակությունը Երևանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։
Այն մասին, թե ինչը կարող էր ապստամբություն հրահրել, ինչպես նաև քանի կալանավոր է մասնակցել անկարգություններին` հայտնի չէ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպարտակի» հետ կայացած խաղից (3:2) հետո կիսվել է իր տպավորություններով:
Վարորդական վկայական ստանալու կարգը կենթարկվի որոշ փոփոխությունների: Հարցը, ՀՀ ոստիկանության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է կատարել հետեւյալ փոփոխությունները: Նախ, այն քաղաքացին, ով արդեն ունի վարորդական իրավունք, այլ կարգի վարորդական իրավունք ստանալու համար այլեւս տեսական քննություն չի հանձնի, քանի որ տեսական քննության հարցաշարարերը նույնն են բոլոր կարգերի համար: Երկրորդ` գործնական […]
«Եթե Ս. Ավետիսյանը շատ է ուզում, կարող է որպես գյումրեցի` Ս. Բալասանյանին համարել նաև իր քաղաքապետը: Արդեն անհարմար իրավիճակ է ստեղծվում, որ մենք սկսում ենք վիճարկել Բալասանյանի պատկանելիության հեղինակային իրավունքը: Ես սա անարժանապատիվ երկխոսություն եմ համարում»:
Հայաստանի հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչպես են մոսկովյան թիմի ֆուտբոլիստները անհանգստանում մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակի պատճառով:
Իմ սիրտն ազատ է, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ ազատ կլինի: Փորձում եմ ինձ նվիրել միայն կարիերայիս: Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ եթե մեկը կա տվյալ պահին իմ կյանքում, ես այլ բաներով զբաղվել չեմ կարող:
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Նորշելանդի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է թիմի առաջատար, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ճարպակալումը երկրի ամենամեծ առողջական ճգնաժամն է: Որքան շատ են ճարպակալմամբ տառապող չափահասները, այնքան շատ վտանգ է սպառնում նրանց առողջությանը»:
«ԱԺ քննարկումը և հայտարարության ընդունումն ընդհանուր առմամբ հիշեցրեց խորհրդային ժամանակները` հոխորտանք, անհասցե ցասում և դիմում աշխարհի խորհրդարաններին, թեև ակնհայտ է, որ որևէ մեկը դրան չի արձագանքելու: Մինչդեռ դա լավ առիթ էր ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալու, գործնական քննարկումներ անելու և առաջարկություններ մշակելու համար»:
«Էդ թատրոնն էլ էդ մասսայի համար են անում, հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում` գնալ կառավարության նիստին զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ` «Տիկո՛, դու էսպես չես արել, Գագո՛, դու էս չես արել…»: Բոլորին էլ հայտնի է այդ ամեն ինչը, ու ոչ մի բան էլ ասել պետք չէր, գործ ա, արե՛ք: Ասում եմ, եթե հիմա մեր հասարակության մի մասը գնում է Վրաստան` մեկ շաբաթով հանգստանալու, այդ մի շաբաթվա ընթացքում զգում է պետության, օրենքի շնչառությունը, գերակայությունը»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ակնհայտ է, որ այն համասեռ և մեկ կենտրոնից կառավարվող կազմակերպություն չէ, արձագանքներն էլ չեն կարող նույնաբովանդակ լինել: Առավել ևս, որ տարբեր միջազգային կազմակերպություններ գլխավորում են միանգամայն տարբեր փորձ, գիտելիքներ ու շահեր ունեցող մարդիկ, որոնք, դրանից զատ, այս կամ այն չափով հաշվի են առնում նաև իրենց երկրների ու այդ կազմակերպությունների շահերը»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Շախտյոր» – «Նորշելանդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում, այլև առաջին դուբլը ձևակերպեց` 2:0 հաշվով հաղթանակ պարգևելով «Շախտյորին»:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության փոխհարաբերությունները այժմ շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Իսպանացի հայտնի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կուսումնասիրի «Միլանի» առաջարկը, եթե այդ առաջարկը լինի, հայտնել է նրա գործակալ Մանուել Գարսիա Կիլոնը:
Արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ` Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, ըստ որի` նրանից պետք է գանձվի մոտ 37,5 միլիոն դոլար:
Հաքերները կոտրել են ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի կայքը, այն բանից հետո, երբ ամսագիրը հրատարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
«Մենք միանշանակ կողմ ենք բոլոր պայմանների բարելավմանը, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն: Բայց նախագծի իրատեսականության առումով ես չեմ կարող պատասխանել, որովհետև կոմպետենտ չեմ: Մեր պատագամավորները տնտեսական բլոկ, երբ խորհրդակցություն կանցկացնեն, ես այդ մասին կհայտնեմ»
«Կառավարությունը կքննարկի ու իր տեսակետը կհայտնի: Ես վանգաիզմով չեմ տառապել, որ կանխատեսեմ, թե ի՞նչ կորոշի կառավարությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ատկատը» մեր իրականության մեջ ոչ միայն տնտեսական ու ֆինանսական զեղծարարությունների գործիք է, այլև շատ որոշակի քաղաքական արդյունքներ ապահովող «ինստիտուտ»: Ուստի վաղուց էր հասունացել ժամանակը, որ «ատկատը»` որպես արտահայտություն, արժանի տեղ զբաղեցնի Հայաստանի քաղաքական բառապաշարի այնպիսի եզրույթների կողքին, ինչպիսիք են «դաբրոն», «քվոտան», «կռիշը», «նայողը», և այլն: Սրանք կատեգորիաներ են, որոնց վրա հիմնվում է Հայաստանի իշխանությունն ու քաղաքական համակարգը:
«Հրապարակի վրա եղած բոլոր թեկնածուները, բացի Մարքսիստական կուսակցության ներկայացուցչից, որն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է, մյուսները միևնույն տնտեսական քաղաքականությունը կրողներն են՝ ազատ, շուկայական, տնտեսական քաղաքականության: Քանի որ մենք սոցիալիստական ուղղվածություն ունենք, այդ քաղաքականությունը, բոլոր այդ թեկնածուները մեզ համար ոչ այդքան ընկալելի են»: