Իտալիայի առաջնությունում այսօր կավարտվի 4-րդ տուրը։ Ինչպես արդեն հայտնել ենք, անվտանգության նկատառումներով հետաձգվել է «Կալյարի» – «Ռոմա» հանդիպումը։
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ մոտակա ժամանակներում Բրենդան Ռոջերսի համար դժվար կլինի հաջողության հասնել «Լիվերպուլում»:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Ծառայությունն ամբողջովին անվճար է և հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր կազմակերպության վեբ-կայքից կամ «Facebook»-ում պաշտոնական էջից օգտվելու հնարավորություն ունեն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:
2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ գոնե այս պահի դրությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի ունենալու այնպիսի մրցակից, որի հաղթանակն ավելի բարձր կգնահատվի, քան իրենը: 1991 թվականից հետո Հայաստանում կայացած նախագահական որևէ ընտրության ժամանակ նման իրավիճակ չի եղել, երբ իշխանության թեկնածուն չունենա իրական վտանգ ներկայացնող մրցակից:
ՀՖՖ-ն տեղեկացնում է երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում:
Բնակության վայրը մեծ նշանակություն ունի մարդու հոգեկան առողջության համար: Նոր հետազոտությունը պնդում է, որ երբ մարդիկ աղքատ թաղամասերից տեղափոխվում էին ավելի ապահովված ու բարեկեցիկ թաղամասեր, նրանց հոգեկան առողջության վիճակը զգալիորեն բարելավվում էր:
Երեկ «Բարսելոնայի» համագումարի ժամանակ որոշում է ընդունվել առնվազն 2 տարով հետաձգել կատալոնական ակումբի մարզադաշտի՝ «Նոուի Կամպի» վերակառուցման հարցը։ Դա կապված է ակումբի հսկայական պարտքի հետ, որն, այդուհանդերձ, վերջին տարիներին կրճատվում է։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել այս մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:
«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօրվա խաղից առաջ կոչ է արել իր թիմակից Լուիս Սուարեսին սեղմել հյուրերի ֆուտբոլիստ Պատրիս Էվրայի ձեռքը։
Գիտնականները հետազոտության ընթացքում նաև նկատել են, որ կանանց մոտ քնի խանգարումներ առավել հաճախ են դիտվել, քան տղամարդկանց մոտ:
Այս ընթացքում մադրիդցիները հաղթել են «Լացիայոին», «Բեշիքթաշին», «Վալենսիային» (երկու անգամ), Բիլբաոյի «Ատլետիկին», «Չելսիին», «Հապոելին»։
Մանավանդ՝ թվերը։ Երբ իշխանությունը փորձում է իրականությունը մատուցել վիճակագրական թվերի տեսքով, ընդդիմությունն ու լրագրողներն էլ հակադարձում են՝ հիմնվելով նույն այդ վիճակագրության վրա, հասկանում ես, որ վիճակագրության դերը մեր երկրում խիստ գերագնահատված է։
Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 19։00-ին Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կկայանա «Մանչեսթեր Սիթի» -«Արսենալ» հանդիպումը։
Ռոբերտ Քոչարյանը կարող է շատ բան համարել և համարվել, ես համարում եմ այն՝ ինչ ասացի: «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված իմ դիրքորոշումները ես հրապարակային արտահայտել եմ, և այս պահին ավելացնելու որևէ բան չունեմ:
«Կարծում եմ` Եվրոպական խորհրդարանը բավական խիստ էր Ադրբեջանի կառավարության կատարած քայլի դատապարտման մեջ և պարզ ցույց տվեց, որ դա այն պահվածքը չէր, որը մենք ակնկալում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը` ի պատասխան հարցին, թե նա ինչպե՞ս է գնահատում Եվրախորհրդարանի` Սաֆարովի գործի վերաբերյալ ընդունած բանաձևը:
Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը 5 ամիս, սակայն քաղաքական գոնե հիմնական ուժերը դեռևս չեն շտապում հայտարարել իրենց մասնակցության ձևաչափի, սեփական թեկնածու առաջադրելու կամ մեկ այլ թեկնածուի սատարելու մասին: Այս պահին հայտնի է միայն, որ առաջադրվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքական դաշտի մնացած ուժերը, ինչպես ընդունված է ասել, առայժմ «տյոմնի են խաղում»:
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ: