Տեղեկությունների համաձայն, «Արմենիայում» Հրաչ Քեշիշյանին կփոխարինի «Կարգին հաղորդում» նախագծի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» նախագծի և «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը, ով նկարահանել է նաև «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերը:
Տարեցտարի Անկախության տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումները ձևի ու բովանդակության տեսանկյունից ունեն շատ տխուր խորհրդանշականություն: Որքան ավելանում են Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող իրական վտանգներն ու մարտահրավերները, այնքան այդ միջոցառումները դառնում են ավելի ճոխ:
Սեպտեմբերի 28-ին iPhone 5-ը կհայտնվի ևս 22 երկրների խանութներում: Նոր սմարթֆոնների նախնական պատվերները առաջին օրերին մոտեցել են 2 միլիոնին, ինչը երկու անգամ գերազանցում է 2011 թվականի աշնանը թողարկված iPhone4S-ի ցուցանիշները: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ միչև սեպտեմբերի վերջը ընկերությունը 10 մլն սմարթֆոն կիրացնի:
Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, և այն մայրուղու վրա շրջվել է:
Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլք: Բարձրաստիճան անձիք ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Խոսե Մարիա Գայ դե Լեբանանը ներկայացրել է եվրոպական առաջատար առաջնությունների ֆինանսական ամենամյա հշվետվությունը:
Ասադը սիրիացի ապստամբներին աջակցելու համար քննադատել է նաև Քաթարին և Սաուդյան Արաբիային՝ ընդգծելով, որ Սիրիայի կառավարությունը հաղթանակ է տանելու ահաբեկիչների նկատմամբ, քանի որ սիրիական ընդդիմությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը:
Պետքարտուղարի տեղակալն ասել է նաև, որ Վաշինգտոնը շարունակում է «մտահոգություն ու հիասթափություն» արտահայտել Բուդապեշտին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով:
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի հայտարարությունն այն մասին, որ ցանկանում է վաճառել ակումբը մեծ իրարանցում է առաջացրել իտալական և եվրոպական ԶԼՄ-ներում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 07.42-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Նելլի Բադալյանը:
Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ:
«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեծագույն հաճույքով լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր անկախությունը նշելու առիթով:
Մինչ թանգարանային ցուցանմուշ դառնալը, Endeavor մաքոքը իրականացրել է վերջին թռիչքը, սակայն ոչ տիեզերական: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդպիսով, Ռուսաստանն արդեն երկրորդ տարին է՝ Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ է առաջադրում «Օսկարի»։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են «Օսկարի» դափնեկիրներ եւ հավակնորդներ, պրոդյուսերներ եւ ռեժիսորներ: Օրինակ` Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Նաումով, Կարեն Շահնազարով, Պյոտր Տոդորովսկի, Ալեքսանդր Սոկուրով, Ալեքսեյ Ուչիտել, Պավել Չուխրայ, Սերգեյ Բոդրով, Գեորգի Դանիելիա, Անդրեյ Կոնչալովսկի, Անդրեյ Զվյագինցեւ եւ այլոք, գրում է NEWSru.com-ը:
Բախման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 2 զինծառայող: Մեկ այլ բախում է գրանցվել Շըրնաքի նահանգի Բեյթուշեբափի շրջանում: Ժամը 21.30-ին տեղի ունեցած բախման հետևանքով վնասազերծվել է 4 PKK-ական: Միևնույն ժամանակ PKK-ն բաց է թողել սեպտեմբերի 8-ին առևանգած 3 գյուղական պահապաններին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Տոտենհեմ» – «Լացիո» խաղի (0:0) ժամանակ լոնդոնյան ակումբի 3 ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչել:
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայացած «Պարտիզան» – «Նեֆթչի» խաղից հետո ադրբեջանական թիմի դարպասապահ Սաշա Ստամենկովիչի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ցուցանիշներ, որոնք բավականին տպավորիչ են։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին կազմել է 8.3 տոկոս։ Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ անարգանքի սյունին գամեց կառավարությանն ու նրա առանձին անդամներին՝ հատուկ շեշտելով, որ դժգոհ է կաբինետի աշխատանքից։
Man of the match արտահայտությունը, որը սովորաբար օգտագործում են, երբ ընտրում են հանդիպման լավագույն խաղացողին, կդառնա վճարովի:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանն այսօր հայտարարել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան հոկտեմբերի 17-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Արամ Խաչատրյան համրեգասրահի տոմսարկղից: Տոմսերն արժեն 5000-30 հազար դրամ:
«Ո՞վ կարող է հասարակական լայն զանգվածներին սեփական շահերի պաշտպանության համար, սեփական ընտրական ընտրական իրավունքը պաշտպանելու և այդ իրավունքից օգտվելու համար փողոց դուրս բերել: Ո՞ւմ շուրջը կհամախմբվի ժողովուրդը… Ժողովուրդը ճիշտ է, մենք էլ կլինենք ժողովրդի հետ: Եթե այդ համախմբողն ու կազմակերպողը կլինենք մենք («Հանրապետություն» կուսակցությունը), այդ խնդիրը պատվով կկատարենք»,- ասել է Արամ Սարգսյանը:
«Պահն է, երբ ողջ հայությունը պետք է ցույց տա իր միասնականությունը` օգնության ձեռք մեկնելով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին։ Մեր հաշվեհամարին արդեն փոխանցում են կատարել իմ մի քանի գործընկերներ՝ Վահե էնֆիաջյանը, Վահան Հովհաննիսյանը, Հարություն Ղարագյոզյանը»։
«Գիտությունը շատ թանկ հաճույք է: Ավելին, եթե դու մեկ միավոր նյութական ռեսուրս ծախսում ես հիմնարար հետազոտությունների վրա, պարտավոր ես 10 միավոր ռեսուրս ծախսել այս հիմնարար արդյունքը փորձնական դարձնելու վրա, և ևս 100 միավոր, որպեսզի դա դառնա տեխնոլոգիա և արդյունք տա: Մենք միշտ չէ, որ այդ նյութական ռեսուրսներն ունենք, սակայն, միևնույն ժամանակ, գիտության զարգացումը կարող է օգնել նույն տնտեսության զարգացմանը»:
Գիտնականները նոր «վիդեո» խաղ են ստեղծել, որը կույրերին կօգնի սովորել անծանոթ տարածքներին: Նոր խաղը ստեղծել են Հարվարդի բժշկական դպրոցի և Չիլիի համալսարանի գիտնականները: Համակարգն աշխատում է աուդիո ազդանշանների միջոցով, որոնք կույրերին հնարավորություն են տալիս ծանոթանալու նախկինում անծանոթ վայրերի տարածքներին:
«Ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտակցում է այս մասին ու կշտկի: Անկախ նրանից՝ սա նախընտրական դիվիդենտներ ստանալու ցանկությո՞ւն էր, թե՞ ոչ, առկա՞ էին նախընտրական PR-ի էլեմենտներ, թե՞ ոչ, օբյեկտիվ իրողությունները բավարար են դառնում, որ իշխանությունը գնա լուրջ փոփոխությունների»:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ ուժեղ երկրաշարժի սցենարով, «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։
Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ»: