Բաժիններ՝

«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնափոխադրումների ծավալը այս տարի աճել է 11.3 տոկոսով

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2266,4 հազար տոննա, ինչը 11,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 305,2 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 884,7 հազար տոննա բեռ, ինչը 5,7%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1076,5 հազար տոննա, ինչը 16,4%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշը:
5%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 1437 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1368 տոննայի դիմաց:

Միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ. տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս