Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում առանց մեծ դժվարության 5:1 հաշվով պարտության մատնեց «Դեպորտիվոյին» և վաստակած 10 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական:
Հայստանի առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասն ու ևս մեկ քայլով մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Միկային»:
Եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին իսպանական Բիլբաո քաղաքում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հոլանդիայի առաջնության «Ֆեյենորդ»-«Նեյմեգեն» մրցավեճում կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը կանգ էր առել:
Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին հանդիպմանը:
Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որպեսզի նախագահական ընտրություններում ինքը դառնա Ռուսաստանի համար ցանկալի թեկնածուն` դա համարելով հաղթելու կամ գոնե շոշափելի արդյունքների հասնելու գրավականը: Թե որքանով է դա ազնիվ ու բարոյական Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից, այլ քննարկման նյութ է:
Մեր հարցին` եթե Դուք պատգամավոր լինեիք, կո՞ղմ կքվեարկեիք Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներկայացնելուն, թե՞ դեմ, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Գիտեք, այս պահին ես նույնիսկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չեմ մտածել այդ ուղղությամբ: Եթե հիշում եք, արտահերթ նիստում Տիգրան Թորոսյանի հոխորտումներն ընդդիմության վրա, թե ինչ արվել է՝ ճիշտ է արվել, Օսկանյանը նույն բանն անում էր` միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելով: Եվ հարյուրավոր քաղբանտարկյալներ այս երկուսի նմանների և Աղվան Հովսեփյանի ամբողջական աջակցությամբ հայտնվեցին բանտերում»:
Եվս 1-2 նման հանդիպում և Բերեզովսկին կարող է ապահովել իր տեղը թիմի հիմնական կազմում:
Ըստ Պարույր Հայրիկյանի` քանի դեռ Վարդան Օսկանյանը ձերբակալված չէ, թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը որևէ բան անել չեն կարող: Ըստ նրա, քաղաքական ուժերը որևէ քայլ կարող են ձեռնարկել միայն Օսկանյանի ձերբակալությունից հետո՝ հանդես գալով միջնորդությամբ՝ խափանման միջոցը փոխելու կոչով:
Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատրաստվելու ընթացքում դեռահասները քաշ են հավաքում: Նոր հետազոտությունը պնդում է, որ քաշի ավելացում հիմնականում դիտվում է նախապատրաստման առաջին տարվա ընթացքում, ինչը կարող է շատ ավելի մեծ սպառնալիք լինել, քան մարդիկ պատկերացնում են:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Յուվենտուսի» հետ կայանալիք արտագնա հանդիպումից առաջ հարցազրույց է տվել իտալացի լրագրողներին:
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով բռնցքամարտը թողնելուց հետո ակտիվություն է ծավալել արվեստի բնագավառում, կնկարահանվի հերթական` «Շատ սարսափելի կինո 5» ֆիլմում:
Դերենիկ Դումանյանի ասելով` «Արմենիա» բուժկենտրոնը, ինչպես նաև՝ մի քանի տասնյակ բուժհիմնարկներ ներկայացրել են, որ իրենք գերածախս ունեն: Ըստ Դ. Դումանյանի` ԱՆ-ն բյուջեն վերանայելիս՝ կվերանայի նաև այդ բուժհաստատությունների բյուջեն:
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսի` Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալի» դարպասը խփած գոլն իսպանացի ֆուտբոլիստի համար թվով 75-րդն էր անգլիական Պրեմիեր լիգայում:
«Նեյմեգենի» կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը կանգ է առել Հոլանդիայի առաջնության 7-րդ տուրի` «Ֆեյենորդի» հետ արտագնա խաղի ժամանակ, տեղեկացնում է De Telegraaf-ը:
«Ես մտա ներս, նախարարին պատմեցի խնդիրս ու նաև ասացի, որ 12 տարի շարունակ այս հարցով զբաղվում եմ ու օգուտ չկա: Նախարարը դարձավ հանձնաժողովի անդամներից մեկին, ով կին էր ու ասավ, թե ա՛ն տար սրան պահի, էն էլ, թե իյա՜, ես 12 հատ շուն ունիմ, պահող էղնիմ՝ շներիս կպահեմ: Փաստորեն, իրանք ինձ համեմատեցին շան հետ: Ես շատ վիրավորված եմ, լաց լինելով հեռացել եմ»:
Կա փորձ, երբ պոչամբարները տակից և վրայից մեկուսացնում են համապատասխան էլաստիկ նյութերով, ապա ծածկում հողի շերտով: Այսօր դա վնասակար ու վտանգավոր թափոն է, բայց ժամանակի ընթացքում գուցե և գտնվեն տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ, հետագայում, հնարավոր կլինի հանքային թափոնները վերամշակել և օգտագործել որպես շինանյութ:
«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան, ով ձեռքով գրավել էր «Ռեդինգի» դարպասը, հերքում է, որ դա միտումնավոր էր արված, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ շատ լավ է: Իհարկե, դեռ մենք ունենք բավականին շատ աշխատանքներ, իհարկե, հասցեականության բարձրացումը գերխնդիր է: Այսօր նաև ունենք ընդգրկման խնդիրը: Այսինքն` բացի բացառման սխալներից, նաև ներառման սխալներ կան` ընտանիքներ, որոնք պիտի ստանան աջակցություն, բայց չեն ստանում այդ աջակցությունը»:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1139-ով:
Թեև բուքմեյքերն ու շատ մասնագեներ չէին հավատում Վիկի հաղթանակին, առավել ևս, եթե մարտը շարունակվեր մինչև 12 ռաունդ, բայց մեր հայրենակիցն ապացուցեց որ դեռ վաղ է իրեն աութսայդեր համարել և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ:
Ազգային վիճակագրական ծառայության նույն օրը հրապարակված երկու զեկույցներում նույն ոլորտի նույն ցուցանիշը տարբեր մեծություններ ունի։ Խոսքը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին. աճի ցուցանիշը հունվար-օգոստոսին մի տեղում 11.6% է, մյուսում՝ 15.8%։
Հասկանալի է, որ եթե իշխանությունը որոշել է Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից, ապա անելու է դա ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև մնացած բոլոր ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների «դեմ» քվեարկելու պարագայում: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ իշխանությունը ԲՀԿ-ին հնարավորություն է տալիս նաև «մաքուր մնալով»՝ տարանջատվել Օսկանյանից ու այդպիսով՝ նաև Ռոբերտ Քոչարյանից:
Լևոն Արոնայանը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ հաղթել մրցաշարային աղյուսակի առաջատար իտալացի Ֆաբիանո Կարուանային և վաստակած 7 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:
Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների է գնում` հասարակության մոտ թողնելով, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ղեկավարի տպավորություն: Հետաքրքիր է` հաշվարկե՞լ են արդյոք դա Սերժ Սարգսյանի քարոզչությամբ զբաղվողները: Թեև բացառված չէ, որ Ս. Սարգսյանը նմանատիպ մի խորհրդակցություն էլ անցկացրել է նրանց հետ ու որոշել է անձամբ զբաղվել նաև դրանով:
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ և բացարձակ արդյունքով (18 մ.) շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: