Այսօր էլ այդ ակցիան շարունակվում է: Քանդակներ տեղադրելու առաջարկով Վազրիկ Մանասսիանին են դիմում սննդամթերք արտադրող միջազգային ճանաչում ունեցող ընկերությունները: Քանդակները պատրաստվում են ավազով, աղով, բրոնզով, բետոնով, գիպսով և այլ նյութերով: Վ. Մանասսիանի ամենասիրելի նյութը, սակայն, կավը, ավազն ու աղաքարերն են: Այժմ նա աշխատում է մի նախագծի վրա, ըստ որի` քանդակներ է պատրաստում աղաքարերից: Դրա առանձնահատկությունը նաև այն է, որ տան մեջ այդ քանդակը կլանում է օդի խոնավությունը և ունենալով օդը զտելու բնական ֆունկցիա` առողջ էկոլոգիա է ստեղծում:
Փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Այսօր Սոֆիայում կկայանա Աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու B խմբի երկրորդ տուրի խաղը, որում հանդիպում են Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականները։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 15-ին Ռուսասատանի առաջնությունում կկայնա հերթական տուրի «Կուբան» – «Սպարտակ» հանդիպումը։
«Եթե ԲՀԿ-ն չկարողանա ինչ-որ կրեատիվ գործունեություն իրականացնել, ապա կամաց-կամաց կսկսվի նրա թուլացման պրոցեսը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բադալյանը` հավելելով, թե «տարօրինակ կլիներ, որ ԲՀԿ-ն Գյումրիում չհաղթեր», երբ ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին սատարում էր նաև Հանրապետական կուսակցությունը:
Մոսկվայի «Դինամոյի» գերմանացի հարձակվող Քևին Կուրանյին խոսել է ակումբի նոր մարզիչ Դան Պետրոսկուի մասին։
Օրերս մամուլում հայտնվեց մի հետաքրքիր տեղեկություն. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը խոշոր ընկերության և Քաթարի վարչապետի միջև բանակցություններում հանդես է եկել որպես միջնորդ և 3 ժամ տևած իր աշխատանքի դիմաց վաստակել է 1 միլիոն դոլար։ Այս տեղեկությունը հետաքրքիր մտորումների տեղիք տվեց. ի՞նչ կարող են անել մեր նախկին վարչապետները, որի դիմաց այդպես բարձր վարձատրվեն։
Մարիխուանայի օգտագործումը երկու անգամ մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետազոտությունն անցկացրել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Cancer» («Քաղցկեղ») ամսագրում:
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը վաղը ժամը 18:00-ին հրավիրում է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների հանդիպմանը աստղաֆիզիկայի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի հետ, որը տեղի կունենա «Սինոփսիս Արմենիայում»:
«Իհարկե, նման տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս ավելացնել կայքերի այցելուների թիվը, այս առնչությամբ անգամ տարբեր հոդվածներ են գրվել: Օրինակ, թե ռուսական կայքերից մեկն ինչպես է կարողանում դեպի իր կայք մուտքեր ապահովել»:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:
««Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները, քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչև կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ: Կարևոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. և’ ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, և’ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»:
«ՀՀ-ում վարչաֆինանսական ռեսուրսի շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող լինելու հնարավորությունից»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը` վկայակոչելով Թալինի, Ախթալայի, Կապանի, Սիսիանի և Գյումրիի օրինակները:
Անցած տարվա նոյեմբերին Ստրասբուրգի դատարանը «կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում խաբեության» մեղադրանքով ձերբակալել էր ընկերության նախկին նախագահ և դը Վիլպենի մտերիմ ընկերոջը՝ Ռեժի Բուլոյին: Հետաքննության տվյալներով՝ 2002-2008 թթ. ընթացքում, օգտագործելով գաղտնի կոմիսիոն վճարումների համակարգը, Բուլոն իրացրել է մոտավորապես 1.6 մլն եվրո:
«Ցուցադրեք, որ ընդունակ եք պետական մտածողության, մի վերածվեք ժողովրդավարական ազատությունների համար պայքարող երիտասարդների դահիճների: Եվ մեզ հեքիաթներ մի պատմեք դատական իշխանության անկախության մասին, ազատ արձակեք նրանց ուղիղ այնպես, ինչպես որոշել եք նրանց կալանավորել»:
Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:
«Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի և հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն` հայոց լեզուն հարուստ է` մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են»:
Պայթյունը տեղի է ունեցել Սուլթանղազի թաղամասում, ինչից հետո թաղամասում կյանքը կաթվածահար է եղել:
Պաշտոնյային արդեն 1 շաբաթից ավելի հեռուստացույցով չեն տեսել ոչ շարքային չինացիները, ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը: Օրինակ՝ նրա հանդիպումներն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի, Դանիայի և Սինգապուրի վարչապետերի հետ հետաձգվել են ` առանց որևէ պատճառաբանության:
Նոր ասֆատապատված և գեղեցիկ եզրաքարերով Հ. Քոչար փողոցում հին հողը փոխարինվում է նոր, բերրի սևահողով և փխրեցվում: «Այն դառնալու է Արաբկիրի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ կանաչապատ ու ծաղկազարդ»,-հավաստիացրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, և նշել, որ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջն է:
«Սա զավեշտ է, և առաջին գլուխն ամբողջությամբ բաղկացած է նման հոդվածներից` վեց հոդված և մեզանից որևէ մեկի՝ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորներիս մտքով չի անցել, որ ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք: Սա մեր ամոթն է՝ սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է, և կոչ եմ անում հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս այս առաջին գլուխն ամբողջությամբ վերաշարադրել»,- հայտարարել է Արզումանյանը:
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր այսօրվա հայտարարության մեջ անդրադարձել է սեպտեմբերի 9-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրություններին:
«Ասելիքս այն է, որ բոլորս` անխտիր բոլորս, պիտի ավելի սիրով, եթե ոմանց կողմից ոչ սիրով, ապա գոնե խնամքով վերաբերվենք մեր բանակին, զինվորներին, հրամանատարներին: Հավատացած եղեք, որ տղաներն այդ վերաբերմունքի կարիքն ավելի շատ են ունեն, ու հենց այդ ջերմ վերաբերմունքի բացակայությունն ունակ է թուլացնել նրանց ոգին»:
Կուսակցական նշված փակ հանդիպման ընթացքում, որն աստիճանաբար վերածվել է բուռն բանավեճի, Օրբանը խոստովանել է, որ գիտեր, թե այս հարցում դժվարություններ լինելու են, սակայն ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհեն գոնե մեկ ամիս անց` ելնելով նրա առողջական վիճակից: Եվ չնայած Հունգարիայի արդարադատության նախարարության փորձագետների կողմից կրկնվող նախազգուշացումներին` Օրբանը օգոստոսին, այնուամենայնիվ, հրահանգել է արտահանձման պայմանագիրը ստորագրել:
Թերապևտների ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս երեխաներին ու դեռահասներին պատվաստել գրիպի դեմ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիակացի թերապևտները նշել են, որ սեպտեմբերը հիանալի ժամանակ է գրիպի դեմ պատվասվելու համար, քանի որ հենց սեպտեմբեր ամսին է «պաշտոնապես» սկսվում գրիպի շրջանը:
«Ճիշտն ասած` այն, որ Քոչարյանը երկիր կործանող է, դրանում ես կասկած չունեմ, այդ հարցում համամիտ եմ: Նա, ով մարտի 1-ին հրապարակում մարդկանց վրա կրակելու հրաման տվեց, միլիարդներ դիզեց, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է: Բայց ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ես այդ կարծիքը չեմ կիսում: Եվ այս առումով, եթե ես տեսնեմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը և Ռ.Քոչարյանը, ինչպես Ռուբեն Հայրապետյանն է ասում, համագործակցում են, ես այլևս ոչ մի վայրկյան չեմ մնա ՀԱԿ-ում»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:
Գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները:
«Զարմանալի է, որ այդ մարդիկ մինչ օրս ազատության մեջ են: Եթե նրանք կանգնեն իրական պատիժ կրելու պարտավորության դիմաց, անկասկած` կբացահայտեն, թե ում հրամանն են կատարել: Իրենց հերթին նրանց վերադասները կբացահայտեն՝ ում հրահանգն են կյանքի կոչել իրենք: Այսպիսով «Մարտի 1-ի» զոհերի սպանությունների թելերը կտանեն դեպի իշխանություններ: Մարտի 1-ի իրադարձություններից միայն կոնկրետ մարդիկ չեն տուժել, այլ ամբողջ ժողովուրդն ու պետությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: