Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կոլորադո նահանգում` խցիկում առկա ծխի պատճառով:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 21-ին ժամը 10.00-ի սահմաններում 7 հոգուց բաղկացած արշավախումբը Արագածոտնի մարզի Արագած գյուղից շարժվել է դեպի Արագած լեռան գագաթ և ժամը 19.00-ի սահմաններում՝ բարձրացել հյուսիսային գագաթ: Վերադարձի ճանապարհին արշավախումբը մոլորվել է:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 241 ՀՀԿ-ական: 69 թեկնածու «Բարգավաճ» Հայաստան» կուսակցությունից է, 21-ը` ՀՅԴ-ից, 6-ը` ՕԵԿ-ից, 2-ը` Կոմկուսից, 2-ը` ԺԱԿ-ից, մեկական թեկնածուներ ունեն «Ժառանգություն»-ը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն: Ավագանու 2626 թեկծանուից 1527-ը անկուսակցական է, 612-ը` ՀՀԿ-ական, 355-ը` ԲՀԿ-ական, 65-ը` դաշնակցական, 41-ը` ՕԵԿ-ական:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք-Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հրդեհի բարդության «բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
«Երբ գնդակը Ռոնալդուի մոտ էր, մենք ամբողջ թիմով ստիպված էինք հետ նահանջել: Նա կարող էր հեշտությամբ շրջանցել մեր ֆուտբոլիստներից մի քանիսին», – ասել է Տուրեն:
Իշխանությունը տիրապետելով վարչական և նյութական լծակների՝ ցանկացած բնակավայրում կարողանում է ապահովել «համակիրների բանակ»: Մնացած ցուցանիշներով իշխանությունն ու ընդդիմությունը հասարակությունից կտրված են հավասարապես: Տարբերությունն այն է, որ իշխանությունն ամենուր է, իսկ ընդդիմությունը` միայն Երևանում: Ու այդ իմաստով, ընդդիմադիր ուժերն իշխանության համար կատարում են «մայրաքաղաքային աղցանի» դեր` ընդամենը գեղեցկացնելով «խորոված-քաբաբի սեղանները», որոնք իշխանության առաջ բացվում են ողջ Հայաստանում:
Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:
Ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին է եղել 365 մարդ, որոնցից 250-ը կալանքի տակ են: Նրանք բոլորը մեղադրվում են «կառավարությանն իշխանությունից զրկելու փորձի մեջ» և «հեղաշրջում նախապատրաստելու մեջ»:
Ողջունելով տիկին Պրամմերին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը:
Վերը նշված բանձևի ընդունումը պայմանավորված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Վաշինգտոնի վրա գործադրված ճնշմամբ, եզրակացնումէ պարբերականը:
««Վայրենուհին» ամենայն հավանականությամբ, կառաջադրվի»` 168.am-ում հրապարակված լուրը զայրացրել է ՀՌԱԿ անդամ, Աշտարակի բնակչուհի Հայրենուհի Կարապետյանին: Նա դիմել է խմբագրություն` պահանջելով հրապարակել նաև իր պատասխան-նամակը: Ի դեպ, նա իր անունը որևէ լրատվամիջոցում տեսնելուն պես` անմիջապես «կենսագրական» տվյալներ պարունակող փաթեթը ձեռքին գնում է տվյալ լրատվամիջոց` չդադարելով պատմել, թե ինքը ինչ մեծ գործեր է արել Աշտարակի, դպրոցի և ազգի համար: Ստորև ներկայացնում ենք նրա նամակն ամբողջությամբ, որն, ի դեպ, ոչ մի կապ չունի տպագրված լուրի հետ. բացառությամբ «Վայրենուհի» անունը:
«Այն սպասելիքները, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին կհայտարարի իր թեկնածության մասին, տաքացրել էր մամուլը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայում կասկածվում է 2010-ի օգոստոսին տեղի ունեցած բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Ավելի վաղ բրիտանական դատարանը վճռել էր նրան հանձնել Շվեդիա, սակայն Ասանժը մի քանի ապարդյուն բողոքարկումներից հետո քաղաքական ապաստան ստացավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Անկախության տարեդարձը հարմար առիթ է` հետադարձ հայացք գցելու անցած 21 տարիների տնտեսական անցուդարձին: Մեր անցած տնտեսական ուղին՝ ներկայացված գծապատկերների տեսքով, կարծում ենք, կհետաքրքրի ընթերցողներին:
Քաղաքական վերլուծաբանները գտնում են , որ նրա կուսակցությունը բոլոր շանսերն ունի մեծամասնություն ստանալու և անկախության հանրաքվե անցկացնելու համար:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գտնում է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդը պետք է թոշակի գնա:
ՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանից 168.am-ը հետաքրքրվեց` արդյոք հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի մեկ այլ քաղաքական ուժի կողմից ներկայացված թեկնածուի:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «արքայական» ակումբից հետո կրկին կվերադառնա Անգլիայի առաջնություն:
Երեկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, անդրադառնալով Սարգիս Հովսեփյանի՝ ազգային հավաքականից հեռանալու հարցին
Գնալով արտաքին ազդեցությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ուժեղանում են: 94-95-ին, երբ մենք Ղարաբաղում հաղթանակներ էինք արձանագրում, այդ ժամանակ միջազգային հանրությունը մեզ ավելի շատ էր աջակցում, քան հիմա: Այն ժամանակ մենք ավելի անկախ էինք, ավելի ինքնիշխան էինք, ավելի ինքնուրույն քայլեր անող երկիր էինք: Այսօր Հայաստանը շատ քիչ ազդեցություն ունի իր քաղաքականության վրա, Հայաստանի վրա ժողովուրդն այսօր շատ քիչ բան է որոշում իր երկրի ճակատագրում:
«Հարկավոր է նայել, թե մենք ինչ ունեինք մինչ անկախությունը և ինչ ունենք հիմա: Իրականում այդ հարցը ծավալուն է, և մեկ բառով չես մեկնաբանի այդ ամենը: Մենք անկախություն ենք ձեռք բերել, մենք ունենք խորհրդանիշ՝ երկիր, դրանք անգնահատելի բաներ են: Ամենակարևոր ձեռքբերումը դա է՝ ազատությունը, անկախությունը: Մնացածն անցողիկ երևույթներ են` մի քիչ լավ կլինի, մի քիչ` վատ, մի քիչ շուտ կլինի, մի քիչ` ուշ, դա ոչինչ: Մնայունը երկիրն է»,- ասաց Խ.Մանուկյանը:
Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ամեն օր կամ օրը մի քանի անգամ լսում է, թե ինչպես է իր ղեկավար երկրի ոստիկանը ոչ հարգալից տոնով դիմում, ավելի ճիշտ` սպառնում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին: Կարող էր, չէ՞, նրա մտքով որևէ անգամ անցնել՝ իր Անվտանգության ծառայության աշխատակիցներին կամ ոստիկանապետին հորդորել, որպեսզի ուղեկցող ոստիկաններին հանձնարարվեր նորմալ դիմելաձևով հարաբերվել ՀՀ քաղաքացիների հետ: Իհարկե, ուտոպիստական կլինի կարծել, որ կարելի է նաև ահաբեկելու փոխարեն՝ օգտագործել, ասենք, «խնդրում ենք՝ աջ ընդունել» արտահայտությունը:
Անդրանիկը երկամարտում ցույց տվեց 331 կգ արդյունք և պատանիների աշխարհի նոր ռեկորդ սահմանեց:
«Անկախությունը միակ նվաճումն է, որ բոլորին է պատկանում, ոչ թե մեկ կուսակցության կամ մեկ խումբ մարդկանց: Ես համաձայն եմ իմ այն ընկերների հետ, որոնք ասում են, ոչ թե՝ անկախության, այլ՝ անկախության վերականգնման օր, քանի որ անկախությունը կորցրած ազգը նորից վերագտավ այն: Դա մեզ համար մեծ պատիվ է, պարծենկոտություն և պատասխանատվություն»: Ըստ նրա՝ չի կարելի անկախության տոնին կուսակցական երանգ տալ, քանի որ դա նշանակում է՝ փչացնել ամբողջ տոնի էությունը:
«Քաղաքական անկախությունը նվաճելը դեռևս քիչ է. հարկավոր է ստեղծել այնպիսի քաղաքակրթություն կրող պետական համակարգ, որ ոչ միայն ապահովի ազգի ֆիզիկական և կենսաբանական անվտանգությունը, այլ նաև հայկական քաղաքակրթությանը տանի համաշխարհային քաղաքակրթության Օլիմպոս»,- ասաց նա:
Հայաստան – Ղազխստան` 1:2:
«Ես ժողովրդավար մարդ եմ, բայց դեպքեր են լինում, որ արյունդ սկսում է եռալ, որ ուզում ես պարզապես լսել, որ որևէ մեկին գնդակահարել են: Այդպես չի կարելի: Պետության հետ այդպես չեն վարվում: Չի կարելի»,- ասաց Բագրատյանը:
[…]
«Սա պիտի ասեր, և պիտի ասեր` «այսօրվանից հաստատվում է օրինականություն, թող մեկը փորձի խախտել օրենքը, անմիջապես պատժվելու է»: Եվ դա հնարավոր է անել: Մի´ կարծեք որ դա ինչ-որ խորհրդավոր բան է, որը փոխել հնարավոր չէ: Դա ո´չ մենթալիտետի հետ է կապված, ինչպես ասում են, ո´չ ավանդույթների հետ է կապված, երբ փորձում են այսօրվա կոռուպցիան արդարացնել իրբ թե մեր ազգային ավանդույթներով: Ամեն ինչ սուտ է: Մի´ գողացիր, և ոչ մի ավանդույթ գոյություն չի ունենա»:
«Կրասնոդարը» հաղթեց 6:1 հաշվով և վաստակած 11 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական, իսկ Յուրա Մովսիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի թիվը հասցրեց 8-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցանկը: