Լիսկան զգուշացրել է Մուրադ Մուրադյանին
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե մարզի ամենամեծ խնդիրը համարում է գործազրկության նվազման հարցը: Հարցին, թե մարզային իշխանություններն ի՞նչ քայլեր են անում այդ ուղղությամբ, Ս. Խաչատրյանը պատասխանեց.
«Շատ քայլեր են արվում: Խնդիր ունենք Կապանում կանանց համար աշխատատեղ ստեղծելու: Առաջիկայում ոնց որ թե կսկսենք պահածոների գործարան կառուցել, որպեսզի հնարավորինս էդ խնդիրը լուծվի»:
Իսկ ինչ վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերության կողմից Կապանի Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում իրականացվող ոսկու որոնողական աշխատանքների հետևանքով առաջացած Կապանի ջրի աղտոտվածությանը, Ս. Խաչատրյանն ասաց.
«Կոնկրետ էդ խնդիրը հսկողության տակ ա, ես մի քանի անգամ իրան զգուշացրել եմ, հիմա արդեն չի աղտոտվի ջուրը, բայց եթե հանկարծ փորձեն նույնը կրկնել, նորից կզգուշացնեմ: Հենց Մուրադ Մուրադյանին («ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի սեփականատեր.- Մ.Մ.) եմ զգուշացրել: Ինքն իրա պատրաստակամությունն է հայտնել, որ կանի ամեն ինչ, որ ջուրը չաղտոտի»:
Իսկ մեր դիտարկմանը, թե Մ. Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ընկերությունը որևէ առնչությունի չունի Կապանի ջուրն աղտոտման հետ, և, որ ջուրն աղտոտվում է հեղեղումների հետևանքով, Սյունիքի մարզպետն պատասխանեց. «Իմանաս, որ իրենց գործունեության հետ էր կապված ուղղակի: Հենց տրակտորը հանեցին թե չէ` ջրի աղտոտվածությունը վերջացավ»: