Սիրում եմ թանկարժեք նվերներ: Այնպիսի նվեր, որը թանկարժեք կլինի ոչ միայն իր դրամային արժեքով, այլև թանկարժեք՝ այն իմաստով, որ ես այն կրեմ, օգտագործեմ, ինձ պետք լինի:
ՈւԵՖԱ-ն անցկացրել է հատուկ հետազոտություն և պարզել է, որ կատալոնական «Բարսելոնայի» կայքը լավագույնն է այս տարի Չեմպիոնների լիգային մասնակցող թիմերի կայքերի շրջանում։
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին, իսկ այժմ ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը խոսել է վաղը մեկնարկող Չեմպիոնների լիգայի մասին:
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, ովքեր իր հայրենակից Կակային խաղաժամանակ չեն տրամադրում:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստորեն դատապարտել է 8 կանանց սպանությունը:
Ներկայումս ԵՄ-ը և Ադրբեջանն ինտենսիվորեն բանակցում են այդ հարցի շուրջ: Հետագայում պլանավորված է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների քաղաքացիների համար ամբողջովին վերացվելու է գործող վիզային ռեժիմը»:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները և այլք:
Այս պահի դրությամբ, հենց Facebook-ի տվյալներով, հայաստանցի օգտատերերի թիվը գերազանցում է 330 հազարը։
2012-2013թթ. նորաձև երևալու համար պետք է հագուստն ընտրել վառ կապույտի, զմրուխտի, վառ ոսկեգույնի, դեղինի կամ շոկոլադի երանգների մեջ: Այս ձմեռ ակտուալ են նաև բնական կամ արհեստական մորթուց պատրաստված հաստ վերնազգեստներն ու վերարկուները:
Նույնիսկ վիրավորական է, որ նա նման հայտարարություններ է անում, թե բնապահպանական կազմակերպություններն են այդ աղմուկ-աղաղակը բարձրացնում, մենք իրավունք չունե՞նք մեր մտահոգությունները հայտնել իշխանություններին: Իմ մտահոգությունն այն է, որ տվյալ տեղանքում նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվեն, քանի որ Կապան մատակարարվող խմելու ջրի 90%-ը, ջրահավաք ավազանը գտնվում է տվյալ տեղանքում:
Քիսինջերը նշել է, որ երբեք «արաբական գարունը» չի ընդունել այնպես, ինչպես որ այն գնահատում էին արևմտյան աշխարհի շատ հատվածներում: Օրինակ, շարունակել է նա, Եգիպտոսում ընտրողների 75 տոկոսը քվեարկել է «Մահմեդական եղբայրների» և արմատական իսլամիստների օգտին:
Հայաստանի Մ17 հավաքականը քիչ առաջ 0:7 հաշվով զիջեց Ճապոնիայի իրենց հասակակիցների ընտրանուն, որն ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 11-17-ը:
Չի բացառվում, որ պայթյունից զոհվածների քանակը կարող է ավելանալ: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 50 հրշեջ մեքենաներ:
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ՀՅԴ-ն ԼՂՀ-ում իշխանության մաս է կազմում, իսկ Հայաստանում` ընդդիմության, Ա. Շահբազյանը պատասխանեց, որ ինքն այդտեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում:
Ռեիսյանը նշել է, որ ողջունում է նրա այցը քրիստոնեական համայնքներ, նաեւ ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ Պապը աղոթել է Սիրիայի քրիստոնյաների համար: «Ոչ մի դեպքում այնպիսի բան չի կարող լինել, որ Հռոմի պապի այցը քննադատության ենթարկվի, ինչպես որ դա ներկայացրել է թուրքական մամուլը»:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ ըստ բժշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Քազեմեյնիի խոսքերով՝ մայրաքաղաքում անցկացվելու են պաշտպանական, անվտանգության և որոնողա-փրկարարական գծով գործողություններ. «Տվյալ զորավարժությունները պլանավորվել էին անցկացնել սեպտեմբերի 21-28-ը, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվել է:
«American Journal Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները պնդում են, որ մանկության շրջանում հաճախակի սթրեսները մեծացնում են հետագայում թմրանյութերից կախվածության մեջ ընկնելու հնարավորությունը: Քեմբրիջի համալսարանի գիտնականները նպատակ են ունեցել վեր հանել բոլոր այն պատճառները, որոնք հետագայում թմրամիջոցներից կախվածության կարող են հանգեցնել:
Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ մինչ նրան վրաերթի ենթարկելը, նշված վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ Ա. Ղազարյանը իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի 891 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել էր իր հետ վիճաբանող անձանց վրա, որի ժամանակ էլ Ն. Սերգեյանը վրաերթի էր ենթարկվել և տեղում մահացել:
Ներկայում պարզվում են պայթյունի պատճառները, չի բացառվում ահաբեկչության վարկածը:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
Հետազոտությունը նշում է, որ մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում 2300 միլիգրամ աղ է օգտագործում (1 թեյի գդալ): Երեխաները հաճախ գերազանցում են այս թիվը` օրվա ընթացքում օգտագործելով 3400 միլիգրամ աղ: Գիտնականները պարզել են, որ եթե ավելորդ քաշ ունեցող երեխաները օգտագործած աղի քանակն ավելացնում են 1000 միլիգրամով, ապա 74%-ով մեծանում է արյան բարձր ճնշում ունենալու հավանականությունը: Հետազոտությունն ընդգրկել է 8-18 տարեկան 6200 երեխայի:
Եթե ճիշտն ասեմ, շատ տեղերում շատ խնդիրներ են ծագում, և մենք ստիպված ստում ենք: Եթե մենք մեկնենք Եգիպտոս և ցանկանանք այնտեղ նկարահանում անցկացնել, ապա օրինական թույլտվություն ստանալու համար մենք պետք է մեկ ժամվա համար վճարենք 6000 դոլար: Քանի որ այսօր հայկական հեռուստատեսությունը հնարավորություն չունի այդքան գումար տրամադրելու, մենք ստիպված ստեցինք: Ասացինք, որ ուսանողներ ենք և աշխատանք ենք պատրաստում:
Ամենախայտառակը, Կազիմիրովի գնահատմամբ, պաշտոնական Բաքվի կողմից 1995-ի փետրվարի 4-ին ԵԱՀԿ-ի հովանու ներքո 3 կողմերի ստորագրած համաձայնությունն էր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ: Սա նախապես համաձայնեցվել էր Հեյդար Ալիևի հետ, սակայն Բաքուն չհետևեց դրան՝ չառաջարկելով ոչ չեղարկել, ոչ վերակնքել, ոչ էլ շտկել կամ լրացնել:
Բերլուսկոնին պահանջում է բազմազանություն «Միլանի» խաղում, ինչպես նաև ավելի ակտիվ ֆուտբոլ՝ տակտիկական նորարարություններով:
Ամենայն հավանականությամբ, Լևոն Զուրաբյանը դեսպանից փորձել է ճշտել, թե ինչպես կվերաբերվի ՌԴ-ի քաղաքական ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը, և ինչ հնարավոր աջակցություն կարող է ակնկալել ՀԱԿ-ը: Իսկ եթե հանդիպման նպատակը դա է եղել, հազիվ թե Լ. Զուրաբյանն այդ առիթն օգտագործեր Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող դեսպանի հայտարարություններին հակադարձելու համար: Ավելին` նա կարող էր նաև դեսպանին հավաստիացնել, որ համապատասխան աջակցության դեպքում՝ ՀԱԿ-ը ավելի հեշտությամբ կլուծի Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այն հարցերը (օրինակ` նույն Եվրասիական միությանն անդամակցությունը), որոնց համար Հայաստանում ներկայումս որոշակի խոչընդոտներ են ստեղծվում:
«Միլանի» նախկին հարձակվող, իսկ այժմ թիմի երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է «ռոսոներիների» անհաջող ելույթները 2012/13 մրցաշրջանում:
«Այս մարտավարությունը թալիբների վերջին շունչն է: Նրանք փորձում են ոչ միայն գրոհել մեր զորքերը, այլ նաև քաոս առաջացնել, քանի որ անկարող են իշխանություն հաստատատել կորցրած տարածքներում»,- ասել է Պանետան:
Թուրքիան անում է հնարավորը Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով: Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Երկար ժամանակ ծխախոտի ծուխ շնչելը բացասական ազդեցություն է ունենում ուղեղի ֆունկցիայի վրա: Ըստ health.com-ի` կատարած հետազոտությունների արդյունքում նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները: