Արթուր Սարկիսովը վերականգնվել է վնասվածքից
Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ «Վոլգան» մարզում է անցկացրել «Լոկոմոտիվ» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ընդհանուր խումբ են վերադարձել Արթուր Սարկիսովը և Ալեքսանդր Շուլենինը, ովքեր թեթև վնասվածքներ ունեին:
Նշենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի հարձակվողը բաց էր թողել «Ամկարի» հետ (2:3) հանդիպումը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը