Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտան «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու մասին» կառավարության 2004թ. հունվարի 22-ի որոշման մեջ կատարված լրացումներն ու փոփոխությունները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն այսօր պարտության մատնեց Ուկրաինային և վաստակած 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական:
Ապացուցված է, որ նստելու ձևից, պայուսակ կրելուց, քնելու տեղից որևէ կերպ հիվանդությունը ձեռք բերել հնարավոր չէ: Ֆիզիկական ակտիվությունը չի հանգեցնում հիվանդության կանխարգելմանը:
Պուտինը փորձել է սրանով Սերժ Սարգսյանին բարոյապես ոչնչացնել կամ հասարակության աչքից գցել, որպեսզի իր ուզած ֆիգուրին բերի իշխանության: Կամ էլ` Սերժ Սարգսյանին ուզում է ասել` այնպես կանեմ, որ կգաս ու իմ ուզածները մինչև վերջ կանես, եթե ոչ` այնքան կնսեմացնեմ, կզրկեմ իշխանությունից, կամ կդառնաս դավաճան քո ժողովրդի մեջ, չես էլ կարա որպես սովորական քաղաքացի ապրես: Սա է եղել Պուտինի ձգտումը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը:
Ավելի վաղ Apple ընկերությունը կրկին հայցով դիմել է դատարան` այս անգամ պահանջելով արգելել ԱՄՆ-ում Samsung-ի 8 սմարթֆոնների վաճառքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ դատարանն այս հայցը կարող է քննել սեպտեմբերի 20-ին:
Ստամբուլում ընթացող 40-րդ շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երկու անընդմեջ պարտություններից հետո կարողացավ տոնել առաջին հաղթանակը՝ 2.5։1.5 և այս պահին ունի 6 միավոր։
Հաջորդ տուրում մեր տղաներն ուժերը կչափեն մյուս հիմնական մրցակցի` Ռուսաստանի ընտրանու հետ:
Այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է:
«Որովհետև թե՛ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի ազատագրման գործում ուրանալ չի կարելի: Եվ այս առումով, ժամն է համախմբվելու, մեր վճռական խոսքն ասելու: Օտար ուժերը չպետք է օգտվեն առիթից և գոյություն ունեցող անհամաձայնությունների մեջ սողոսկելով՝ փորձեն ազգը ներսից պառակտել»,- հայտարարել է Արտաշես Գեղամյանը:
Ակցիայի մասնակիցները Հայաստանի եւ Վրաստանի դրոշներով հավաքվել են դեսպանատան շենքի առջեւ` «Հունգարական իշխանությունները պատիվը վաճառել են նավթի դիմաց», «Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի հրեշն ազգային հերոս է դարձել» անգլերեն պաստառներով:
Մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու փաստի կապակցությամն հայտարարություն է տարածել նաև «Սարդարապատ» շարժումը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է…
Նախ ԵՀՄՖ-ն դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված վերոհիշյալ հարցի շուրջ: Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար:
«Ադրբեջանի հետ, որտեղ ֆաշիզմը դարձել է պետական գաղափարախոսություն, մենք կարող ենք խոսել միայն մեկ լեզվով՝ հզորացնելով մեր պետությունը, բանակը, տնտեսությունը: Իսկ Սաֆարովին արտահանձնելու կապակցությամբ ես ունեմ փոքր-ինչ տարբերվող տեսակետ: Դա ոչ թե Ադրբեջանի հաղթանակն է, այլ՝ ամենամեծ պարտությունը: Նրանք կուռք, հերոս են դարձնում մի տականքի, հանցագործի, որը քնած մարդ է սպանել»:
Չի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ.-ին ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Ադրբեջան տեղափոխելու և Հեյդար Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հետ կապված հարցը քննարկելու նպատակով:
Ջաբարը նաև գրում է, որ մարդասպանին «հերոս» կարգելու նման գործողությունից հետո ոչ մի ուղղադավան մահմեդական հարկ չի համարի նրանց կողքին կանգնել, քանզի ասված է Ղուրանում…
Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2816) 5-րդ տուրում պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկին (2769) և առաջ մղեց Հայաստանի հավաքականին:
Փարիզում Մամեդյարովը կհանդիպի Մինսկի ԵԱՀԿ խմբի անդամների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրները:
Հունգարական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կառավարությունից պահանջում են ներկայացնել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառները: Նրանցից մի քանիսն անգամ պահանջել են արդարադատության նախարարի հրաժարականը: Այս կապակցությամբ «Արմենպրես» գործակալությունը տեղեկացել է երեք ընդդիմադիր կուսակցությունների տեսակետներին:
Մեքենայում եղել է նաև Գոռ Վարդանյանի կինը` երեխաների հետ միասին: Նշվում է, որ ստացած մարմնական ծանր վնասվածքներով` նրանք տեղափոխվել են հիվանդանոց և ներկայումս ստանում են ստացիոնար բուժում:
Հարց է առաջանում` ինչո՞վ էին զբաղված երկրի հատուկ ծառայությունները, Ազգային անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները, եթե որևէ պաշտոնական նախազգուշացում կամ հայտարարություն, իսկ ավելի ճիշտ` անհրաժեշտ գործողություններ, մինչ խայտառակ փաստի կայացումը, չեն արել:
«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման Եվրոպական կոնվենցիայի դրույթներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:
Ընդդիմադիրները հարձակումներ գործելով նման օբեկտների վրա, նպատակ ունեն սահմանափակել կառավարական ուժերի կողմից մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կիրառումը ցամաքային գործողություններին օժանդակելիս:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի քանի օրից գալու է Երևան, և Հայաստանը կարող է և պետք է պահանջի ՆԱՏՕ-ից՝ խստորեն դատապարտել այս արտահանձնումը, հատկապես, երբ այդ հանցագործությունը տեղի է ունեցել Բուդապեշտում լեզվի դասընթացներ անցնելու ժամանակ` ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
«Հայկական մի քանի լրատվական շատ բարդ ա բացվում: Ենթադրում եմ, որ հարևանների DDoS-ի հոտ ա գալիս։ Հարևաններից էլ թվիթերում գրում են, որ հայկական DDoS-ա իրանց վրա գնում: Տեսնես, էդ ովքե՞ր են մերոնցից։ Սենց փոխհրաձգություն կիբեր-տարածքում շուտվանից չէր եղել»:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ահաբեկչության օջախներ են որոնում Աֆղանստանում, Պակիստանում, մինչդեռ Ադրբեջան կոչվող պետությունը ահաբեկչության ու մարդասպանության պետական մակարդակի հասցված ու միջազգային մասշտաբներ ընդգրկած գործելաոճը կարող է ուսուցողական ձեռնարկի դեր կատարել աշխարհի ցանկացած ոճրագործ վարչակարգի կամ ահաբեկչական խմբավորման համար:
Հայաստանում շուրջ 2,5 միլիոն չափահաս քաղաքացի կա։ Սաֆարովի գլխի համար յուրաքանչյուրս դնում ենք 10 դոլար:
Ախթալայում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է Կարեն Խաչիկյանը` Վազգեն Խաչիկյանի եղբայրը, իսկ Էդգար Հախվերդյանը կալանավորվել է:
Ցանկացած պետություն գոյատևման երկու պայման ունի. կա՛մ հարգանք, կա՛մ վախ: Եթե այդ երկուսը բացակայում են, ապա այդտեղ պետություն գոյություն չունի: Այդ դեպքում` որևէ «կոզր» չի կարող գոյություն ունենալ, երբ այն չի օգտագործվում: Ո՞ւմ ձեռքին պետք է լինի «կոզր»` պետությա՞ն: Եթե պետություն չկա, ապա չկա ոչ մի «կոզր»: Ենթադրենք` բոլոր խաղաթղթերը թափված են, ու վերցնողը չկա` ինչպե՞ս կարող ես ասել, որ այն օգուտ է»
Ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար` Հայաստանում և հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը