Չինաստանն իրավունք ունի տնօրինելու Դյոյուիդաո կղզիները. Պեկին

Չինաստանն իրավունք ունի տնօրինելու Դյոյուիդաո (Սենկակու) վիճելի կղզիները: Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:

«Դյոյուիդաո կղզիները վաղեմի ժամանակներից պատկանել են Չինաստանին»,- էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է դիվանագետը:

Նա ընդգծել է, որ «իրավաբանորեն հիմնավորված է կղզիախմբի պատկանելությունը Չինաստանին, և ՉԺՀ-ն օրինական իրավունքներ ունի դրանց նկատմամբ»:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ՉԺՀ-ի կառավարությունից փոխհատուցում պահանջել չինական մի շարք քաղաքներում ճապոնական դիվանագիտական ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հասցված վնասի համար:

Ըստ «Ռոսբալտ»-ի՝ անցած հանգստյան օրերին չինական 85 քաղաքներում վիճելի կղզիների պատճառով զայրացած ամբոխը քարեր էր նետել ճապոնական դիվանագիտական ներկայացուցչության վրա, թալանել ճապոնական սուպերմարկետները: Մի շարք ձեռնարկություններ անկարգությունների պատճառով ստիպված էին եղել դադարեցնել աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930