Բաժիններ՝

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին

Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող ռազմական բազային բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին։

Շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտնել է, որ հարձակման թիրախը եղել է Աշ-Շարաուրա բազան։ «Մեր երկրի և ժողովրդի դեմ ագրեսիան ղեկավարող զենքի պահեստներին և կառավարման ու վերահսկման կենտրոններին» է հարված հասցվել, գրել է Սարին X սոցիալական ցանցում։

Նա չի հստակեցրել, թե հարձակումը երբ է իրականացվել։

Հութիների ռազմական ներկայացուցիչը Սաուդյան Արաբիային զգուշացրել է, որ Եմենի դեմ ռազմական գործողությունների շարունակումը կհանգեցնի նոր հարվածների, որոնք կլինեն ավելի լայնածավալ և ինտենսիվ ու կդիպչեն Սաուդյան Արաբիայի տարածքի ավելի խորքում գտնվող օբյեկտներին։

2014 թվականից հութիները վերահսկում են Եմենի հյուսիսի և արևմուտքի զգալի մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան։ Շարժումը բազմիցս իրականացրել է հրթիռային և անօդաչու հարձակումներ Սաուդյան Արաբիայի օբյեկտների և տարածաշրջանի այլ թիրախների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930