
Սև հումոր

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«էս Բեգլարյանների ընտանիքի վրա գալովի է. ապտակը Գագիկ Բեգլարյանի կարիերան փչացրեց, «ատկատը»` եղբոր»:
Մեկ այլ գրառման մեջ էլ նկատել է. «Այսօր կառավարության նիստին Տիգրան Սարգսյանը որոշ հարցերի հետ կապված բնութագրումներ տվեց` «լկտիություն ու խայտառակություն»: Պարոն Սարգսյանին կցանկանայի հիշեցնել, որ այդ լկտիությունն ու խայտառակությունը Հայաստանում հիմա ամեն քայլափոխի է: Նայեք գները, աշխատավարձերը, թոշակները: Նայեք արտագաղթը: Նայեք ընտրությունները: Նայեք կաշառակերությանը: Նայեք դատարանները: Որ ոլորտ վերցնեք:Որ ոլորտ վերցնեք: Ուրեմն Հայաստանի լկտիությունն ու խայտառակությունն այսօրվա ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ է իր բոլոր ատրիբուտներով»: