Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին

Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են: Դելիում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպման ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ծինփինը հավելել է, որ Չինաստանի և Հնդկաստանի համագործակցությունը կարող է ապահովել երկրների փոխադարձ հաջողությունը։

«Չինաստանն ու Հնդկաստանը տարբերվում են միմյանցից՝ յուրաքանչյուրն ունենալով իր ազգային առանձնահատկությունը, սակայն նրանք լիովին կարող են օգտագործել փոխադարձ առավելությունները, աջակցել միմյանց, նպաստել երկկողմ հաջողությանը և միասին զարգանալ»,- նշել է նա։

Ըստ Ծինփինի, ՉԺՀ-ն և Հնդկաստանը պետք է կոորդինացնեն իրենց փոխգործակցությունը օբյեկտիվ և ռացիոնալ ռազմավարական ընկալման հիման վրա։ Նրա խոսքով՝ երկու պետությունների համագործակցությունը ստեղծում է զարգացման հնարավորություններ, այլ ոչ թե սպառնալիք և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930