Ադրբեջանցիներն իրենց ամենանվիրական երազներում չէին կարող պատկերացնել, որ Հայաստանը Փաշինյանի պես ղեկավար կունենա. Արման Գրիգորյան

Արման Գրիգորյանը գրում է.

Ես մի բան չեմ հասկանում։

Ադրբեջանցիներն իրենց ամենանվիրական երազներում չէին կարող պատկերացնել, որ Հայաստանը Փաշինյանի պես ղեկավար կունենա ու ՔՊ-ի պես իշխող կուսակցություն։

Ես նրանց փոխարեն անդադար տպավորություն կստեղծեի, որ մենք հավասար պարտնյորներ ենք, որ ինչ-որ հարցերում Ադրբեջանն ընդառաջում է Հայաստանի իշխանություններին, նույնիսկ զիջումներ է անում հանուն խաղաղության ու հաշտեցման, եթե նույնիսկ իրականում նույն կոշտ գիծն առաջ տանելիս լինեի բանակցություններում։ Փաշինյանին պրոպագանդիստական աջակցություն ցույց տալու առավելություններն ակնհայտ պիտի լինեին էդ մարդկանց համար։ Բայց նրանք անդադար նվաստացնում են Փաշինյանին ու ՔՊ-ին, անդադար բացահայտում են, թե ինչ ակնհայտ ու տխմար ֆանտազիա է սրանց խաղաղության օրակարգը։ Միակ բացատությունն այն է, որ միևնույն է Հայաստանը ոչինչ չի կարող հակադրել, հետևաբար կարելի է ստեղծված վիճակն օգտագործել պարզապես սադիստական հաճույք ստանալու համար։ Եթե ուրիշ բացատրություն ունեք, ասեք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930