Բաժիններ՝

Արտաշատի պահածոների գործարանը մթերում է ամբողջ բերքի 50%-ը

Գյուղատնտեսական տարվա ավարտին քիչ ժամանակ է մնացել: 168.am-ը ՀՀ գյուղնախարարությունից փորձեց պարզել, թե այսօր ո՞ր գործարաններն են իրականացնում պտուղբանջարեղենի մթերման աշխատանքները, ինպիսի՞ն են մթերման ծավալներն ու ի՞նչ տեսականի է մթերվում:

Ի պատասխան մեր վերոնշյալ հարցադրումներին, փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց. «2012 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ պտուղբանջարեղենի մթերման գործընթացում ներգրավված են 38 ընկերություններ, առանց չոր մթերքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների: Նույն օրվա դրությամբ մթերվել է 24666.7 տոննա բանջարեղեն, որից` 21773.0 տոննա լոլիկ, 242.6 տոննա վարունգ, 1098.0 տոննա սմբուկ, 523.0 տոննա պղպեղ, 219.0 տոննա ոլոռ ու լոբի, 811.0 տոննա այլ բանջարեղեն և 15474.0 տոննա պտուղ, որից` 8788.2 տոննա ծիրան, 3713.0 տոննա դեղձ, 700.5 տոննա խնձոր, 544.6 տոննա կեռաս, սալոր, բալ, 203.9 տոննա ընկույզ, 352.0 տոննա հատապտուղ և 1170.8 տոննա այլ պտուղ»:

Նրա փոխանցմամբ, ներկայումս խոշոր մթերման գործընթացներ իրականացնում է Արտաշատի պահածոների գործարանը, որը մթերել է ամբողջ ծավալի շուրջ 50%-ը:

Բացի այդ, համեմատաբար մեծ ծավալներով մթերումներ են իրականցնում նաև ՄԱՊ, «Եվրոթերմ» և Պռոշյանի կոնյակի գործարանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս