
Սիրիական ռազմական ուղղաթիռի անկման պատճառը օդանավի հետ բախո՞ւմն է եղել

Սիրիայի մայրաքաղաքից քիչ հեռու կործանված ռազմական ուղղաթիռն անկման ժամանակ բախվել է 200 ուղևորի տեղափոխող օդանավի, հայտնել են Սիրիայի իշխանությունները։ Սակայն միջադեպի հետևանքով օդանավին հաջողվել է անվտանգ վայրէջք կատարել, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է interfax-ը։
«Ուղղաթիռը բախվել է օդանավի պոչին։ Մայրաքաղաքի օդանավակայանի դիսպետչերները հաստատել են, որ օդանավը վայրէջք է կատարել առանց որևէ խնդրի, բոլոր 200ուղևորները չեն տուժել»,- հայտնել է սիրիական «Աս-Սուրիյա» հեռուստաալիքը։
Ավելի ուշ Սիրիայի տեղեկատվության նախարարությունից հայտնել են, որ Ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի անկման պատճառը հենց օդանավին բախվելն է եղել։