Բաժիններ՝

«Հայռուսգազարդը» 171 մլն դրամի փոխհատուցում կստանա

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 171 մլն դրամ պետք է տրամադրի «Հայռուսգազարդ» ընկերությանը՝   որպես փոխհատուցում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող քաղաքացիներին էժան գազ մատակարարելու դիմաց (ապրիլ- մարտ ամսիների համար): ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին որոշում ընդունեց պարտավորեցնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը սույն գումարները վճարել համակարգի ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից:

Նշենք, որ 2011 թ. ապրիլի 1-ից անապահով խավերի համար սահմանվել է գազի ցածր սակագին` 100 դրամ մեկ խոր. մետրի համար, 132 դրամի փոխարեն: Արտոնյալ սակագինը կիրառվում է տարվա կտրվածքով մինչեւ 300 խոր. մետր գազ սպառելու դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930