
Ռամկավար Ազատական կուսակցության ընդհանուր պատգամավորական ժողովը ավարտեց իր նստաշրջանը

Սեպտեմբերի 13-16 Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Ընդհանուր պատգամավորական Ժողովը, որի ընթացքում մանրամասնորեն քննարվեցին հայ ժողովուրդի եւ մասնավորապես սփյուռքահայության հուզող հիմնահարցերը եւ մեր ժողովրդին առնչվող հարակից իրադարձությունները:
Պատգամավորական Ժողովը հատուկ ուշադրության առարկա դարձրեց նաև
սերնդափոխությունը, այն գործնական հունի մէջ դնելու կարեւորությունը՝ հանգելով անմիջապես կիրակելի միջոցների որդեգրման մասին կայացվող որոշումների:
«Պատգամավորական Ժողովի ավարտին, կուսակցության օրենսդիր գերագույն այս
համագումարի բոլոր ատենակալները իրենց երկիրները վերադարձան վերալիցքավորված հավատով և նորովի վճռակամությամբ», գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Պատգամավորական Ժողովի մասնակիցները Լիոնի քաղաքային պաշտոնյաների մասնակցությամբ նաև ծաղկեպսակներ են դրել ֆրանսիական այդ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: