
ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը սկսել է գործել

ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը այսօրվանից սկսել է գործել երեք երկրների համար. դրանք են՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ հավելելով, որ իրենք մտադիր են ընդլայնել դրա մասնակիցների թիվը:
Ռուսաստանում պայմանագրի վավերականացման գործընթացներն ավարտվել են 2012 թվականի ապրիլին: Բացի այդ, սեպտեմբերի 11-ին փաստաթուղթը վավերացրել է նաև Հայաստանի Ազգային ժողովը:
Համաձայնագիրը 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրել են ԱՊՀ ութ անդամ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուկրաինան և Ռուսաստանը: