Թուրքիայից Չինաստան տարեկան 60 մլն դոլարի արտահանում է արվում

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Չինաստանի հետ համաձայնագիր է ստորագրվել դափնու տերևի արտահանման վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ 2025-ին համաձայանգրեր էին ստորագրվել նուշի արտահանման վերաբերյալ, իսկ այս տարի կարտահանվի նաև դափնու տերև

Ըստ Յումաքլըի՝ Թուրքիայից Չինաստան արտահանման ծավալը տարեկան կազմում է մոտ 60 մլն դոլար։ Նախարարը կաևորել է թուրքական ապրանքների առկայությունը տարբեր շուկաներում և ընդգծել չինական շուկայի կարևորությունը Թուրքիայի համար։

Յումաքլըն նաև հայտնել է, որ քննարկվում է թռչնամսի, ծովամթերքի ու այլ գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը և առաջիկայում էլ համաձայնագիր կստորագրվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930