
ԱՊՀ և ԵվրԱզԷս արդարադատության նախարարների խորհրդի նիստ Մինսկում

ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի և Եվրասիական տնտեսական համագործակցության անդամների նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` Մինսկում: Այս մասին հաղորդում է «Ասիա Պլյուսը»:
ԱՊՀ գործադիր կոմիտեի տվյալով՝ նիստին մասնակցելու համար Մինսկ կժամանեն պատվիրակություններ` ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի արդարադատության նախարարների գլխավորությամբ:
Ներկայացուցիչներ կժամանեն նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և միջազգային այլ կազմակերպություններից:
ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստում կքննարկվեն նոտարիատին, միջազգային հումանիտար իրավունքի իրագործմանն առնչվող և այլ հարցեր:
Միևնույն ժամանակ ԵվրԱզԷս-ի արդարադատության նախարարների խորհրդին հարկ կլինի քննարկել դատական փորձաքննություների անցկացման տարբեր կողմեր:
Նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությանը, փաստաբանական և իրավաբանական գործունեությանը վերաբերող համաձայնագրեր, ինչպես նաև դատական փորձաքննության ոլորտում համագործակցության արձանագրություն: