ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպայի փուլը կանցկացվի Հայաստանում
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձոր քաղաքում կանցկացվի ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպայի փուլը, որը Հայաստան կբերի Եվրոպական երկրների դպրոցական թիմերին, մարզիչներին, պատվիրակություններին և շախմատային համայնքի ներկայացուցիչներին՝ վերածելով Ծաղկաձորը միջազգային շախմատային կյանքի կարևոր կենտրոններից մեկի։
Մեկնարկ՝ բացման արարողություն սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ին։
Առաջին խաղափուլ՝ սեպտեմբերի 29, 11։30-ին։
Կազմակերպիչներ՝ ՖԻԴԵ (Միջազգային շախմատի ֆեդերացիա, FIDE – International Chess Federation), Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիա (International School Chess Federation), Հայաստանի շախմատի ֆեդերացիա և Եվրոպական շախմատի միություն (European Chess Union)։
Գլխավոր գործընկեր՝ Freedom Holding Corporation
Եվրոպական փուլը պարզապես տարածաշրջանային մրցաշար չէ․ այստեղ լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC 2026 Grand Final-ի ուղեգրեր, որտեղ աշխարհի տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր ստացել է 2 WILD CARD՝ հնարավորություն ունենալով ներկայացնել 3 թիմ։

