Ֆաբրեգաս. Երեկ առաջին անգամ չէի ընդգրկվել Բարսելոնայի հայտացուցակում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շարունակում է պնդել, որ չի պատրաստվում լքել կատալոնական ակումբը:
««Բարսելոնա» տեղափոխվելուս առաջին իսկ օրվանից զգացել եմ, որ ակումբն իմ կարիքն ունի: Հրաշալի հարաբերություններ ունեմ խաղընկերներիս հետ, մենք շատ լավ կոլեկտիվ ենք: Այդ ամենը կարևոր է ինձ համար:
Նախորդ տարի մասնակցել եմ «Բարսելոնայի» գրեթե բոլոր հանդիպումներին և այժմ էլ թիմի մի մասնիկն եմ: Երեկ «Սպարտակի» հետ խաղում առաջին անգամ չէի ընդգրկվել թիմի հայտացուցակում, այնպես որ, դեռևս անհանգստանալու կարիք չկա: Ես պետք է շարունակեմ աշխատել մարզումների ժամանակ և ապացուցեմ, որ մեկնարկային կազմում խաղադաշտ մտնելու իրավունք ունեմ»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը