Բաժիններ՝

«Շատ լավ սարք ստեղծելու համար մեզ միջոցներ են պետք»

«Անօդաչու թռչող սարքեր ստեղծելու աշխատանքները Հայաստանում սկսվել են մի քանի տարի առաջ, սակայն մի քանի տարի շարունակ այն գտնվում էր փորձարկման փուլում: Փորձարկվում էին սարքի հաջողություններն և անհաջողությունները, և այլն: Ընդամենը երկու տարի է, ինչ այդ սարքերը գործնական թռիչքներ են կատարում, մասնակցում են զորավարժությունների, և ոչ միայն: Այդ ոլորտում մեր հաջողություններով արդեն փորձում ենք դուրս գալ նաև միջազգային համագործակցության ֆորմատներ»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ դա ոչ միայն շատ հետաքրքիր գիտատար ուղղություն է, այլև`շատ հեռանկարային ոլորտ:

«Համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքերի ոլորտում այսօր լուրջ զարգացումներ կան, և, կարծում եմ, որ սա շատ հեռանկարային ոլորտ է մեզ համար: Բացի դրանից, դա լրջորեն կնպաստի մեր մարտունակության բարձրացմանը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝  նշելով, որ մեր անօդաչու թռչող սարքերն առաջավոր տեխնոլոգիաներին շատ չեն զիջում:

«Պարզ է շատ լավ սարք ստեղծելու համար մեզ միջոցներ են պետք, նման միջոցներ այսօր աշխարհում հատկացնում են շատ քիչ երկրներ: Բայց մեր խնդիրները լուծելու համար նմանատիպ սարքեր, որոնք աշխարհում ստեղծվում են, այդ տիպի, այդ դասի սարքերին իրենք շատ չեն զրջում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս