«Քայլ արա» ու բոլ ա սուտ խոսաս. Հայկ Մամիջանյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցին:

«Նախ ինքը հանդգնում է խոսել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ու ասում է մի բան, որն անգամ ադրբեջանցիները չեն ասում: Միլիոն անգամ, այդ թվում՝ նախագահի մակարդակով ասվել է, որ 2016 թ. ռազմական գործողությունների ավարտը խնդրել է ադրբեջանական կողմը: Սրա վերաբերյալ հերքում կամ կես բառ ակնարկ, որ այլ պատմություն կա, չի հնչել ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Ռուսաստանից:

Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում ադրբեջանական թեզերի կամ Ադրբեջանի՝ լավ լույսի տակ հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները, որովհետև փաստ է՝ ադրբեջանական խնդրանքով է տեղի ունեցել ռազմական գործողությունների ավարտը: Սա փորձում է հերքել միայն Արմեն Գրիգորյանն՝ ապուշություններ ասելով, թե եղել են ինչ-որ խոստումներ»,-ննշել է նա, որ 2016 թ. մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է 400 հա, որը 4 քառակուսի կիլոմետր է:

«ՀՀ սուվերեն տարածքից ձեր կառավարման ընթացքում և ձեր իսկ պաշտոնական տվյալներով մոտ 240 քկմ-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ արդեն քանի տարի: Իրավունք ունի՞ մի մարդ, որի քաղաքական թիմը հանձնել է Արցախը և ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 200 քկմ գտնվում է օկուպացիայի տակ, խոսել մի իրադարձության մասին, որի ժամանակ հայկական վերահսկողությունից դուրս է եկել շուրջ 4 քկմ տարածք, և կարևորելով հայ զինվորի կյանքը նախագահ Սարգսյանը հակահարձման հրաման չի տվել՝ զոհերից խուսափելու համար»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ Ապրիլյանի պատերազմն Արմեն Գրիգորյանն ու իր թիմակիցները փորձում են ներկայացնել որպես պարտություն, ինչն այդպես չէ և անընդունելի է, երբ հայկական բանակը կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը:

Կարդացեք նաև

Նշենք, որ իր վերջին հարցազրույցում ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ պատերազմի նախերգանքը եղել է 2016 թվականին, այն ժամանակ իրենք իշխանություն չէին, այլ իշխանություն էր Սերժ Սարգսյանն իր թիմով։

Արմեն Գրիգորյանի խոսքով, ըստ նարատիվների, իրենք ամբողջությամբ այլ ձևով էին քաղաքականություն վարում, բայց արդյունքը նման է եղել. եղել են հետագա գործընթացներ, որը հանգեցրել է 2020 թվի պատերազմին։

Ավելին, հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը կանգնեցվեց, որովհետև Սերժ Սարգսյանը խոստացել էր ընդառաջ գնալ ադրբեջանական և ռուսական պահանջներին, ԱԽ նախկին քարտուղարը պատասխանել է.

«Այդ մտքերը հաստատող ես բազմաթիվ քննարկումների եմ ներկա եղել։ Կարծում եմ, որ դա մեծ հավանականությամբ ճշմարտություն է։ Էն քաղաքական գործընթացները, որ հետևել են քառօրյային, հաստատում են, որ էդպիսի պայմանավորվածություններ, քննարկումներ եղել են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930