Անկախության տոնի կապակցությամբ կլինի միայն մեկ միջոցառում

Պարզելու համար, թե սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են անցկավելու Երևանում, 168.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակցի հետ: Վերջինս նշեց, որ Անկախության 21-րդ տարեդարձը համապետական տոն է և միջոցառումների ցանկը կարող է տրամադրել ՀՀ մշակույթի նախարարությունը:

Իսկ 168.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից փոխանցեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպում է համերգ Ռոբ Դիլան բենդի մասնակցությամբ: Այլ միջոցառում ՀՀ մշակույթի նախարարությունը` կապված Անկախության տոնի հետ, չի կազմակերպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս