
Հակոբ Բեգլարյանը` անմեղ զոհի կարգավիճակում. Մակեյան

«ՀՀ կառավարության այսօրվա նիստը օրեր առաջ իրականացրած թատրոնի էպիզոդներից էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով նիստից հետո Հակոբ Բեգլարյանին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմանը:
«Ատկատ ասվածն ամբողջ վարչախմբի ողնաշարն է: Ես չեմ էլ ճանաչում Հակոբ Բեգլարյանին, ուղղակի, որ պաշտոնն ասացիք, հասկացա, թե ով է: Կարծում եմ, որ եթե նույնիսկ Հ. Բեգլարյանն ատկատ է արել՝ արել է հրահանգավորած: Ստեղծված պարագայում, նա պարզապես անմեղ զոհի կարգավիճակում հանդես եկավ՝ չնայած, որ օգվել է այդ կոռուպցիոն ատկատի համակարգից»,- նշեց Պ. Մակեյանը՝ հավելելով, որ վարչապետի որոշումը կանխորոված ու նախապես մշակված սցենար էր:
Խոսելով վարչապետի՝ «բարեփոխմանը նպաստող» հաջորդ քայլերի իրականացման մասին, Պ. Մակեյանը նշեց, որ «առաջին հերթին վարչապետը պետք է հրապարակային ներկայացնի իր ունեցվածքի աղբյուրները»: