«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն, ով որակազրկվել է 10 ամսով, մեկնաբանել է վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, ըստ որի պատիժը չի փոփոխվում:
Բրիտանիայի վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ աշխատելու անհրաժեշտությունը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին:
ժակ Պողոսյանը հայազգի դերասան է, ով ապրում է Բուենոս Այրեսում: Նրան հյուրի կարգավիճակով հրավիրել էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Իսկ առաջին անգամ Հայաստան էր եկել դեռևս 10 տարի առաջ: Բացի թատերական արվեստից, Ժ. Պողոսյանը զբաղվում է նաև որոշ ֆիլմերի դիստրիբյուտիվ աշխատանքներով: Այսօրվա թե՛ ֆիլմարտադրության, թե՛ թատերական արվեստի միտումներն անհանգստացնում են նրան:
Համապատասխան որոշումը կայացվել է հանդիպմանը, որին մասնակցել են երկրի պաշտպանության նախարարության ու ՆԳՆ-ի աշխատակիցները, ինչպես նաև ցուցարարների ներկայացուցիչները:
Ֆրանչեսկո Ռովիելլոն Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է: Նա Լեռնային Ղարաբաղ էր եկել` մասնակցելու Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումին: Ըստ նրա` երբ ստացավ Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի` սիմպոզիումին մասնակցելու հրավերը, անմիջապես ընդունեց այն:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել, երբ օգոստոսի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ծառայության պետի նախկին տեղակալ Մարսել Մաթեւոսյանն իր աշխատասենյակում հանկարծամահ էր եղել՝ սրտի կաթվածից:
Ստեփանակերտի Այգեստան գյուղի ճանապարհին պատահաբար հանդիպեցի Սուրիկ պապիկին, ով, պարզվեց, բավական հայտնի է իր «տաչկայով»: Սուրիկ պապիկի «տաչկան» աչքի է ընկնում իր նորաձևությամբ:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Էմմա Սարգսյանը ծնվել է 1939թ.: Կատարվում է նախաքննություն:
ԱԻԿ-ի երկրպագուները վաղ առավոտյան 4:20-ի սահմաններում հավաքվել են այն հյուրանոցի բակում, որտեղ հանգրվանել են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ու սկսել աղաղակել ու զանազան պայթուցիկների միջոցով արթնացնել հակառակորդ թիմի խաղացողներին:
Տեխնոլոգիական ոլորտի մասնագետները եւ ոչ միայն նրանք անհամբերությամբ սպասում են iPhone 5-ի թողարկմանը: Հենց նոր iPhone-ի նկատմամբ հետաքրքրությունն է պատճառը, որ մոտ 2 ամսվա ընթացքում iPhone 5-ի գովազգային տեսահոլովակը դիտել է 6.5 մլն-ից ավել մարդ:
Քիմիական միևնույն բաղադրիչներից պատրաստված, բայց տարբեր անուններ ու գներ ունեցող դեղերի մասին խոսելիս Մարինե Հարությունյանը պնդում է, որ այդ բոլոր դեղամիջոցները մինչ վաճառքի հանվելը անցնում են որոշակի ստուգումներ:
«Խաղողի մթերման գնային քաղաքականության շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են».- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը
Տեխնիկայի ու սպառազինության գծով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը չի բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է նրա պաշտպան Հասմիկ Պապյանը:
«Reuters» լրատվական գործակալությունն օգոստոսի 21-ին հրապարակել էր մի հոդված` «Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով շրջանցել բանկային պատժամիջոցները» վերնագրով, որտեղ մասնավորապես նշվում է, թե Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում հարևան Հայաստանի հանդեպ այն ժամանակահատվածում, երբ արևմտյան պետությունները և հետախուզական ծառայություններն ուժեղացնում են Թեհրանի շրջափակումը` փորձելով խեղդել երկրի միջուկային ծրագրերը:
Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գործով կան ևս 4 տուժողներ, իսկ գործով բոլոր 6 մեղադրյալները համալիրի աշխատակիցներ են:
Երևանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանոյանը հաստատում է այդ հիվանդությունների աճի միտումը։
Ք.Ա. մոտ 25-րդ դարում Կեսարիան (Մաժակ) խոշոր առևտրական կենտրոն էր (Կիլիկիայի Տարսոն) քաղաքից հյուսիս)։ Այստեղից Բաբելոն են տարվել մի քանի բույսեր, որոնք անծանոթ են եղել այդ երկրում։
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր հետաձգել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Նիստը հետաձգվել է Տիգրան Աթանեսյանի բացակայության պատճառով:
Ջերմոցային տնտեսություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներ դժգոհում են, որ հատկապես ձմռան ամիսներին իրենց համար ձեռնտու չէ ջերմատների շահագործումը, քանի որ ֆինանսական կորուստներ են կրում:
Կասկածյալը, ըստ տեղեկությունների, սոցիալական ցանցում գրանցվելով այլ անձի պայմանական անվամբ, ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ, նամակագրության միջոցով բացատրել կնոջ ու տղամարդու սեռական օրգանների նշանակությունը, սեռական հարաբերություններ ունենալու ձևերը, այդ թվում՝ խաթարված, համոզել իր հետ ունենալ նման հարաբերություններ, ընդ որում, նկարահանվելու պայմանով:
Coolpix S800c նոր ֆոտոխցիկն օժտված է որակյալ օբյեկտիվով, որը թույլ է տալիս բարձրակարգ նկարներ կատարել, ինչպես նաեւ ունի նկարների մշակման եւ այլ ծրագրեր բեռնելու եւ օգտագործելու հնարավորություն: Սարքը արժեքը մոտ 350 դոլար:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.550.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-408,5 դրամով և վաճառվում է 409,75-411,5 դրամով:
Փոխնախարարը չի բացառում հացի գների փոփոխությունը։
Եթե նրանք ավելի մանրակրկիտ իրենց զբաղմունք ընտրեին, բոլոր մարդիկ, հավանաբար, կդառնային ամենից առաջ հետազոտողներ և զննողներ, չէ՞ որ բոլորին հետաքրքիր է ըմբռնել մեր բնույթն ու նշանակությունը: Կուտակելով ունեցվածք մեր և հետնորդների համար, հիմնելով ընտանիք կամ պետություն և նույնիսկ ձգտելով փառքի, մենք մնում ենք մահկանացու, բայց դիմելով ճշմարտությանը, մենք դառնում ենք անմահ և կարող ենք չսարսել փոփոխություններից և պատահականություններից:
Աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Ոստիկանությունը հանգամանքները պարզում է:
Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։
Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան պատմել է, որ իր կարիերայի ընթացքում լավագույն ֆուտբոլիստը, ում հետ հանդիպել է խաղադաշտում, Զինեդին Զիդանն է եցել:
«Լռելը, հեքիաթներ հորինելը նպաստում են նոր սերնդի սեռավարկների՝ խլամիդիոզի, ուրեապլազմոզի տարածմանը»,- ասում է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը: Ըստ նրա՝ մասնագետները նկատում են, որ վերջին շրջանում ավելանում է նոր սերնդի սեռավարակներով հիվանդների թիվը:
Կառավարությունը հաստատել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը։
Ըստ կադրերի բաժնի վարիչի՝ ՀՀ ԳԱԱ նախագահի աշխատավարձը կազմում է 300 հազ. դրամ, իսկ նախագահության մնացած ակադեմիկոսների աշխատավարձը 250հազ. դրամ է: Ն. Գալստյանը նշեց նաեւ, որ այս ամենից բացի ակադեմիկոսները ստանում են նաեւ պատվովճար՝ 150 հազ. դրամի չափով: