ՆԳ զորքերի հրամանատարի նախկին տեղակալը չի բողոքարկի դատավճիռը

Տեխնիկայի ու սպառազինության գծով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը չի բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է նրա պաշտպան Հասմիկ Պապյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Վ. Մանուկյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման ու 1,5 մլն. դրամի տուգանքի՝ 2 տարի ժամկետով զրկելով նրան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դատավճռով նա հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր առմամբ 5 հոդվածներով՝ խոշոր չափի յուրացումներ, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ ռազմամթերքի խոշոր չափերի հափշտակություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և իրացնելը:

Գործը դատարանում քննվել էր դռնփակ, արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալն ընդունել էր մեղադրանքը և կարող էր բողոքարկել դատավճիռը միայն պատժաչափի մասով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031