Վերաքննիչ դատարանը կրկին հետաձգեց «Սիվիլիթասի» գործով բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր հետաձգել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Նիստը հետաձգվել է Տիգրան Աթանեսյանի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշումը վերացնելու մասին:

Այդ գործով վկա, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու իր ներկայացուցիչը կարծում են, որ այդ քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս