ՀՔԾ պետի հանկարծամահ եղած տեղակալի փոխարեն նշանակվել է Արմեն Միքայելի Նադիրյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի` 2012թ. օգոստոսի 21-ի թիվ 44-Ա հրամանով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Միքայելի Նադիրյանը։
ՀՔԾ–ից տեղեկանում ենք, որ վերջինս ազատվել է նույն ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել, երբ օգոստոսի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ծառայության պետի նախկին տեղակալ Մարսել Մաթեւոսյանն իր աշխատասենյակում հանկարծամահ էր եղել՝ սրտի կաթվածից: