«Հարսնաքարի» գործը մտավ դատարան

Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 6 մեղադրյալների մասով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով մեղադրական եզրակացությունը: Գործն օգոստոսի 23-ին ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ըստ էության քննելու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գործով կան ևս 4 տուժողներ, իսկ գործով բոլոր 6 մեղադրյալները համալիրի աշխատակիցներ են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031