Լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել եմ, Զիդանն է. Կասորլա
Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան պատմել է, որ իր կարիերայի ընթացքում լավագույն ֆուտբոլիստը, ում հետ հանդիպել է խաղադաշտում, Զինեդին Զիդանն է եղել:
«Տարբեր ժամանակներում տարբեր ֆուտբոլիստներ են դուր գալիս քեզ: Երբ ես փոքր էի, հայրս երկրպագում էր «Բարսելոնային», որն այն ժամանակ իսկական «դրիմ-թիմ» էր, ուստի ինձ դուր էր գալիս Միքաել Լաուդրուպը: Սակայն ես ասել եմ, որ ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Զիդանն է: Խաղացել եմ Մեսսիի և Ռոնալդուի դեմ, սակայն ամենադժվարը Զիդանի հետ էր», – Կասորլայի խոսքերը մեջբերում է Tribalfootball.com կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը