Տաջիկստանի իշխանությունները համաձայնել են զորքերը դուրս բերել խռովահույզ Խորոգից

Տաջիկստանի իշխանությունները համաձայնել են կատարել խռովահույզ Խորոգ քաղաքի բնակիչների պահանջն ու դուրս բերել զորքերը քաղաքից: Այս մասին հայտնում է «Ռադիո Օզոդին» («Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը):

Համապատասխան որոշումը կայացվել է հանդիպմանը, որին մասնակցել են երկրի պաշտպանության նախարարության ու ՆԳՆ-ի աշխատակիցները, ինչպես նաև ցուցարարների ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Central Asian News-ը, Խորոգից ու մերձակա տարածքներից արդեն դուրս են բերվում զորքերը: Ցուցարարները, իրենց կողմից, խոստանում են ավարտել բողոքի ակցիան օրվա վերջում:

Հուլիսյան օպերացիաներից հետո, հիշեցնենք, իշխանություններն սկսել են դուրս բերել զորքերը ու հատուկ ծառայությունների ստորաբաժանումները: Սակայն մինչ օրս գործընթացը չէր ավարտվել, ինչը հարուցել էր տեղացիների դժգոհությանը:

Խորոգում միտինգը սկսվել է օգոստոսի 22-ին: Դրա համար առիթ է ծառայել դաշնային նախկին հրամանատար Իմամնազար Իմամնազարովի` տեղի զինված խմբավորումներից մեկի ղեկավարի սպանությունը, որի դեմ հատուկ գործողություն էր սկսվել հուլիսին:

Օգոտոսի 22-ին սկսված բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Վերջիններս պահանջել են տեղական վարչակազմի հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031