Ժողովրդական դեղատոմսեր (Թզենի)

Ք.Ա. մոտ 25-րդ դարում Կեսարիան (Մաժակ) խոշոր առևտրական կենտրոն էր (Կիլիկիայի Տարսոն) քաղաքից հյուսիս)։ Այստեղից Բաբելոն են տարվել մի քանի բույսեր, որոնք անծանոթ են եղել այդ երկրում։
Բույսերի անվանումները հայտնի են.
-hashuru, tittuգ (տող 29)
-tittu, salluruգ (տող 25)
Առաջին անվանումը համապատասխանում է խնձորին։
Salluru-ն չի նույնացվել որևէ բույսի հետ, սակայն հայտնի է, որ դա ծառ է։ Այս երկու բառերի վերջածանցը` «uru», հավանաբար պահպանվել է հայերեն «խնձոր» և «սալոր» բառերում։ Ծիրանը ծանոթ է աշխարհին հայկական խնձոր կամ սալոր անվանմամբ։ Ի դեպ, հին ժամանակներում համարել են, որ ծիրանենու պտուղը պարունակում է արեգակնային զորություն, ինչի մասին գրել է Հիպոկրատը։ Ապա հնարավոր է, որ ծիրանը բարդ բառ է` «ծիր» և «ան» արմատներով։ Այդ դեպքում հասկանում ենք «ծիրի ծնունդ» կամ «ծիրի պտուղ» իմաստով։ Համեմատենք Ծիր կաթին, Դարմանագողի ճանապարհ, Արահետ=ուղղություն հասկացությունները։
Բոլորի մեջ ներկայացված է tu արմատը, ti արմատը համապատասխանում է հայերեն «թին=խաղողի (թզի) կորիզ» բառին։
Թուզը մի քանի անգամ է հիշատակվում Սուրբ գրքում։
Ղուկաս, Զ (42-44). «գ առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ ապա մտիկ կգտաս, որ քո եղբոր աչքիցը շիւղը հանես։ Որովհետև բարի ծառ չգկայ, որ չար պտուղ բերէ. եւ ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերէ։ Որովհետև ամեն մէկ ծառ իր պտղիցն է ճանաչվում. որովհետև փշերից թուզ չեն քաղում, եւ ոչ էլ մորենուցը խաղող են կթում»։
Ղուկաս (ԺԹ, 4,5) «Եւ առաջ վազեց` վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան, որովհետև այնտեղովը պիտի անցնէր։ Եւ երբոր այն տեղն եկավ, Յիսուսը վեր նայեց և նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. որովհետեւ ինձ այսօր պետք է քո տանը կենալ»։
Այստեղ ժանտ=վայրագ, հնարավոր է, որ խոսքը թթենու [թութ(ին)] մասին է` որի սերմերը, ի տարբերություն թզենու, «մերկ» են։
Նման գաղափար կա նաև Ամովսի-ում (Է, 14) «եւ Ամովսը պատասխանեց եւ ասեց Ամասիային. Ես մարգարէ չեմ եւ մարգարէի որդի չեմ, այլ տուարած եմ ես եւ մոլաթուզ քաղող։ Բայց Տէրն ինձ վեր առավ հոտերի ետեւիցը, եւ ՏԷրն ինձ ասեց. Գնա մարգարէացիր իմ Իսրայէլ ժողովրդին»։
Հավանաբար «մոլի» և «ժանտ» բառերի մեջ կարելի է (=) նշան դնել։
Ինչո՞վ է թզենին այդքան կարևոր։ Հնարավոր է, որ դա կապված է պտղի առանձնահատկությունների հետ`
-մեծ է սերմերի քանակը,
-հատիկները շատ մանր են,
-սերմերը պատված են պտղապատյանով։
Ա. Թուղթ առ Կորնթացիս (ԺԵ, 37)` «Եւ այն որ սերմում ես, ոչ թե այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը, թե ցորենի լինի, թե ուրիշ սերմունքների։
գ(ԺԵ 54) Եւ երբոր այս ապականացուն անապականությունը կգհագնէ, եւ այս մահկանացուն անմահությունը, այն ժամանակ կգլինի այն խոսքը որ գրուած է թե Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մեջ»։
Դրուիդների օրացույցում թզենին դրված է ամառային և ձմեռային Արևադարձի օրերից առաջ` որպես առատության, պտղաբերության և անապականության խորհրդանիշ։
Բաբելոնացիները գրել են քննարկվող բույսերի տրամաբանական հերթականությամբ.
-խնձոր, թուզ – տարվա սկիզբը և վերջը, թուզ, Salluru (միակորիզ պտուղ)։
Հավանաբար salluru-ն համապատասխանել է արևադարձերի օրերին։
Միակորիզ բույսերը չեն ընդգրկվել Օրացույցում, բացառությամբ ձիթապտղի` Գեթսեմանի ձորից մինչև Ձիթենյաց լեռը, «որտեղից համբարձվեց Քրիստոսը, ութ հարյուր աստիճան է»։ Ձիթենին համապատասխանում է աշնանային հավասարագիշերի օրվանը։
Ձիթենին, ծիրանենին, այլ միակորիզ ծառատեսակները հավանաբար իրոք համարվել են երկնքի հետ հաղորդակցվող բույսեր։ Չինացիների մոտ կա մի ավանդազրույց, թե դեղձը երկնային նավից իջած բարի աստված Էնլիլն է բերել։
Խնձորենի, կաղնի, ուռենի, պնդուկենի, արոսենի, ընկուզենի, շագանակենի, հացենի, ձիթենի, թզենի, հաճարենի` բոլոր այս և այլ ծառերի անվանումների մեջ կա նույն «նի»=առողջություն» արմատը։ Ապա այս է պատճառը, որ մենք գրում ենք նաև օրացույցում ընդգրկված ծառերի բուժիչ հատկությունների մասին։
Եվ, քանի որ խոսք գնաց Կեսարիայի մասին, ապա կարևոր է ընդգծել, որ Սուրբ գրքի հայերեն թարգմանությունից հետո հաջորդը եղել է Բարսեղ Կեսարացու (330-379) բնագիտական բնույթի «Ճառք վասն վեցորեաց արարչությանն» գիրքը։
Թզենին հին աշխարհում հայտնի մշակովի ծառատեսակներից երևի թե առաջինն է։ Բնության մեջ այն չի հանդիպում անտառներում, ապրում է մոտ 100 տարի, բարենպաստ պայմաններում` 300։ Թզենու տերևներով են ծածկել Ադամը և Եվան իրենց մերկությունը։ Հնագույն ժամանակներից թուզը հայտնի է եղել Հնդկաստանում: Ըստ հնագույն մի զրույցի` թզի սերմի մեջ է թաքնված «կյանքի սկզբի գաղտնիքը»։ Հետաքրքիր է իմանալ, որ 1 գրամ պտղամսի մեջ «թաքնված» է 500-900 սերմ, ընդ որում, թզի օգտակարությունն աճում է սերմերի քանակին համապատասխան։ Արաբական թերակղզում թուզը, ինչպես և խուրման, փոխարինել են շաքարին, այստեղից թզենին հասել է Եգիպտոս։ Թզենու պտուղների մեջ են թաքցրել այն օձերին, որոնց թույնով ինքնասպան է եղել Կլեոպատրան։ Ըստ Հին Հունաստանի առասպելներից մեկի` զոհաբերությունների աստվածուհի Ցերերան նվիրում է թուզը իրեն բարձրակարգ հյուրասիրության արժանացրած Ֆիտալինային։
Թզենու ճյուղը, տերևը, պտուղը պատկերված են բազմաթիվ քանդակների և որմնախորշերի վրա, դրանցով պարգևատրել են հին օլիմպիական խաղերի հաղթողներին։ Թզենին պատկանում է թթազգիների ընտանիքի ֆիկուսների ցեղին, գիտական անվանումն է` Ficus carica։ Հայրենիքն է Միջերկրական ծովի արևելյան մասը։ Առաջինը բույսը սկսել են մշակել Զմյուռնիայի (Փոքր Ասիա) մոտակայքում, այս մարզը հնում կոչվել է Կարիա (carica)։
Կարծիք կա, թե բույսը Ռուսաստանի հարավ են բերել Գենուայի վաճառականները, մեր ժամանակներում այն մշակվում է Ղրիմում, Կրասնոդարի և Ստավրոպոլի մարզերում։
Մեր հայրենիքում թուզը լավ է հարմարվել Մեղրիի, Տավուշի և Լոռու մարզերի ցածրադիր գոտու քարքարոտ լանջերին և կիրճերում։ Խոնավ գետահովիտներում թզենու բարձրությունը կարող է հասնել 8-10 մետրի, բերքատվությունը հասնում է 20 տոննայի` 1 հա-ից։ Արմատը տարածվող է, այդ պատճառով այն հաճախ տնկում են հողի հոսունությունը կանխելու նպատակով։ Պտղի մեջ բարձր է խաղողաշաքարի և մրգաշաքարի պարունակությունը։ Քաղցր տեսակներում այն կարող է հասնել 20-30 տոկոսի, չրի մեջ` 70։ Թարմ թուզը գրեթե անհնարին է տեղափոխել։
Լավագույն չիրը ստացվում է ծառի տակից հավաքված գերհասունացած թարմ պտուղներից։ Թարմ թզի կալորիականությունը` 100 կկալ է (100 գրամ հումքի մեջ), սպիտակուցի պարունակությունը` մոտ 1,3 տոկոս, չրինը` 210 կկալ և մոտ 5 տոկոս` համապատասխանորեն։
Թուզը հարուստ է կալիումով` 270 մգ, պարունակում է 18 մգ նատրիում, 20 մգ մագնիում, մոտ 32-ական մգ կալցիում և ֆոսֆոր։ Այս տարրերի փոխհարաբերակցությունը բարենպաստ է մարդու օրգանիզմի համար։
Թզի պտուղը պարունակում է նաև ենթավիտամին A, ասկորբինաթթու, B1, B2, D վիտամիններ, ֆլավոններ, ճարպ, մոտ 1% օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, բորի, թրթնջուկի)։ Տերևները պարունակում են կումարին։ Հայաստանում թուզը դեռևս հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժական նպատակներով: Օրինակ` հազի դեպքում օգտագործվել է տերևների եփուկը` ջրի, կամ պտուղներինը` կաթի մեջ։ Վրաստանում թզենու և եղինջի տերևների խառնուրդի եփուկով բուժել են դիզենտերիան։
Թուզը խորհուրդ է տրվում ընդգրկել անեմիայով հիվանդների սննդակարգի մեջ, այն պարունակում է ավելի շատ երկաթ, քան խնձորը, օգնում է նոր մայրացած կանանց վերականգնել ուժերը, օգտակար է նաև հղիության շրջանում։
Թզից պատրաստված օշարակը լավացնում է ախորժակը և մարսողությունը, խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին։
Թզենու պտուղը, կալիումի զգալի պարունակության շնորհիվ, իջեցնում է արյունատար անոթների լարվածությունը (լայնացնում և թուլացնում դրանք)։ Թուզն օգտակար է հիպերտոնիայի և վարիկոզի դեպքում։ Պտղամսում պարունակվող ֆերմենտը (ցինին) իջեցնում է արյան մակարդելիությունը և նպաստում թրոմբների ներծծմանը։
Թուզն օգտակար է տախիկարդիայի, լյարդի, փայծաղի, բրոնխների ասթմայի, հազի, կրծքավանդակի շրջանում լանջաթաղանթի կոշտացման դեպքում, նպաստում է մկանային ուժի ավելացմանը։
Թզի կաթնային հյութը հեռացնում է երիկամների ավազը, կանխում արյունահոսությունը, նվազեցնում է կերակրող մայրերի կաթը, նպաստում դժվար ապաքինվող թարախային վերքերի բուժմանը, կորյակների հեռացմանը։ Թուզը բարձրացնում է մտավոր կարողությունը, անփոխարինելի ուտեստ է ստեղծագործ մարդկանց համար։
Թուզը հակացուցված է հոդատապի, շաքարային դիաբետի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։
Մարսողության խանգարում. 20-30 գ թզի չիրը 8-10 ժամ թրմեք ջրում։ Կերեք առավոտյան սնվելուց առաջ։
Միզաքարային հիվանդություն. 150 գ մանրացրած չիրը 10 րոպե եփեք 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Երկարատև դեղորայքային բուժում. Օրվա ընթացքում կերեք մինչև 100 գ թզի չիր և 50 գ նուշ։
Չիբան. Եփեք թզի թարմ պտուղը կաթի մեջ, ամրացրեք վերքին։
Հազ. 500 գրամ թզի թարմ պտուղները 10-15 րոպե եփեք 1 լ ջրում։ Ավելացրեք 250 գրամ մեղր, 250 մլ կոնյակ։ Խառնեք, պահեք սառնարանում կիպ փակված վիճակում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Օշարակ. Թզի 20 թարմ պտուղը 20 րոպե եփեք 500 մլ եռջրում։ Պտուղները հեռացրեք, վերականգնեք հեղուկի նախնական ծավալը` ավելացնելով եռջուր։ Թուրմի մեջ լցրեք կես կգ շաքարավազ և կրկին եփեք` պարբերաբար խառնելով։ Ստացված եփուկի մեջ ավելացրեք 1 ճ/գ կոճապղպեղի փոշի և 2 կիտրոնի հյութ։ Լցրեք շշի մեջ և պահեք սառնարանում։ Խմեք մեկական դեսերտային գդալ, օրը 3-4 անգամ։
Դիզենտերիա. Խառնեք մեկական ճ/գ թզենու և եղինջի տերևները, եռացրեք 15 րոպե 500 մլ ջրում։ Քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 2-3 անգամ, գոլ վիճակում։
Փորկապություն. 250-ական գրամ թզի և սալորի չիրը կիսով չափ եփեք 1,5 լ ջրի մեջ, խմեք 100-ական մլ` սնվելուց 30 րոպե առաջ և հետո, պտուղները կերեք։
Ստենոկարդիա. Մանրացրեք 150 գրամ թզի թարմ պտուղը և 2 խոշոր կիտրոն (կեղևով), ավելացրեք 250 գ մեղր, 100 մլ օղի։ Խառնեք։ Խմեք մեկական թ/գ ճաշից և ընթրիքից հետո։
Լնդապալար (ֆլյուս). 2 ճ/գ մանրացրած թզի պտուղը 10 րոպե թրմեք տաք ջրի մեջ, եռացրեք 15 րոպե, քամեք։ Կատարեք ողողումներ 2-3 ժամը մեկ` գոլ թուրմով։
Հաստ աղիի բորբոքում (կոլիտ). Մանրացրեք և խառնեք 100-ական գրամ սև սալորի, ծիրանի, թզի չրերը։ 1 ճ/գ սեննայի տերևը (Cassia angustifolia), 100-ական գրամ մեղր և արևածաղկի յուղ։ Պահեք սառնարանում` ապակե տարայի մեջ։ Կերեք մեկ ճ/գ` քնելուց առաջ։ Մեղմացնում է ցավերը։
Մազերն ամրացնող միջոց. 3-4 հատիկ թզի չիրը կտրատեք և եփեք արծնապատ տարայում 200 մլ կաթի մեջ։ Թուլացրեք կրակը և թողեք եփվի այնքան ժամանակ` մինչև ստացվի համասեռ շիլա։ Հովանալուց հետո ներմերսեք մազարմատներին։ Ծածկեք մազերը սրբիչով, 20-30 րոպե անց լվացեք գոլ ջրով։

Տեսանյութեր

Լրահոս