Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը՝ հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:
Տեխնիկապես չեմ կարող ասել, թե մատնաթանաքներն ինչի կհանգեցնեն: Մենք ավելի գործուն մեխանիզմ էինք առաջարկում՝ փակցնել քվեարկությանը մասնակցածների մատյանները: Այս առաջարկն, անշուշտ, արժանի է քննարկման:Մի կողմից՝ իշխանությունը գտնում է դրա շրջանցման միջոցը, մյուս կողմից՝ ընտրություններից հետո ասում, որ՝ տեսա՞ք, ձեր ուզած ձևով անցկացրինք
«Տնտեսական ծանր պայմանները բոլոր երիտասարդ պետությունների համար բնական երևույթ է: Այսօր բնակչությանն աշխատանք է պետք: Դա Հայաստանում առկա ամենամեծ խնդիրն է»,- ասում է արվեստագետը:
«Եթե տեսուչը կանգնեցնում է երթուղայինը, այդ ժամանակ նաև տեսնում է, որ այն սահմանվածից ավելի մեծ թվով ուղևոր է տեղափոխում, դա էլ է արձանագրում: Թե չէ գերբեռնված ուղևորատար տրանսպորտի նկատմամբ հատուկ աշխատանք տանելու ոչ իրավասություն ունենք, ոչ էլ խնդիր»:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գիտե՞ք` ոնց, եթե Դուք ենթադրում եք տարբերակ, որ ընտրված քաղաքապետը չունենա մարզպետի աջակցությունը, չունենա մարզում խոշոր ղեկավարի աջակցությունը, և փորձի իրականացնել իր ծրագրերը, կյանքի կոչել այդ ամենը` չունենալով լուրջ ֆինանսական միջոցներ, և միայն անի սեփական բյուջեի հաշվին` այդ ամենն անհնարին է անել:
Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ:
Այսօր տարբեր երկրներ, ինչպես՝ Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Թուրքիան կամ Ադրբեջանը, իրենց դեսպանատների կողքին ունեն առևտրական գրասենյակներ, որոնց նպատակն է՝ ծանոթացնել իրենց երկրի արտադրանքը, մասնակցել ցուցահանդեսների և այդպիսով խոսել իրենց երկրի առավելությունների մասին` տարվա յուրաքանչյուր օրն աշխատելով տնտեսական կապերի զարգացման ու ներդրումների ապահովման ուղղությամբ:
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրումը:
Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը», նույնպես, անչափ ուժեղ խմբում է։ Ուկրաինայի չեմպիոնը կմրցի Չեմպիոնների լիգայի գործող տիտղոսակիր «Չելսիի», Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» և Դանիայի չեմպիոն «Նորդշելանդի» հետ։
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ին տեղեկացրեց, որ այս պահին ոստիկաններն աշխատում ենԱխթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հերթական մի ծրագրի, որի մշակման և իրագործման մեխանիզմները դեռևս ոչ միայն իրատեսական չեն, այլև`մասնագիտական վերլուծության կարիք ունեն: Խոսքը «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և ռազմավարության իրականացման 2012-1016թթ. գործողությունների ծրագրի» մասին է:
Լևոն Արոնյանի գերազանց խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Հայաստան – Հնդկաստան` 1.5:2.5:
Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանած մարդկանց թվի տարբերությունը կազմել է ռեկորդային` 83 760 մարդ։ Քանի որ, ըստ իշխանությունների, տնտեսության վիճակը գնալով բարելավվում է, ապա անհասկանալի է՝ ո՞վ (կամ ինչն) է մեղավոր արտագաղթի համար
Շատերս խանութից մսամթերք գնելիս անպայման վաճառողին հարցնում ենք՝ արդյո՞ք միսը թարմ է: Նաև գիտենք, որ վաճառողը երբեք չի խոստովանի, թե քանի օրվա միս է վաճառում մեզ:
Հաշվի առնելով ներկա իրողությունները` կարելի է կանխատեսել, որ հյուսիսային Սիրիան, որտեղ կենտրոնացած է հայերի մեծամասնությունը, կարող է վերածվել բուֆերային գոտու, իսկ այնուհետև հայտվել Թուրքիայի անմիջական ազդեցության տակ: Այդ տարածքում կարող են տեղակայվել նաեւ թուրքական բանակային ստորաբաժանումներ, և դա լուրջ սպառնալիք կարող է լինել սիրիահայության համար:
Շաբաթվա ընթացքում մի կտոր շոկոլադ ուտելով՝ տղամարդիկ 6 անգամ նվազեցնում են սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս «համեղ» եզրակացությանը հանգել են Շվեդիայում հետազոտություն անցկացրած գիտնականները:
Լոռու մարզում «Հետքի» թղթակիցը հայտնել է, որ քիչ առաջ կրակոցներ են արձակվել Ախթալայի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ընտրողների 30-35 տոկոսին կարելի է համարել իշխանության կայուն «ընտրազանգվածը», քանի որ ընտրակաշառքի պարագայում սովորաբար ամենաբողոքական համարվող աղքատ խավը դառնում է իշխանության հենարանը: Այլ կերպ ասած, իշխանությունը վերարտադրվելու համար հետևողականորեն մեծացնում է եկամուտների բաշխման անհավասարության մասին վկայող հայտնի Ջինի գործակիցը` որը Հայաստանում հակառակ նշանակությունն է ստանում. որքան շատ աղքատներ՝ այնքան շատ քվեներ:
«Դա այդպես պետք է լինի: Այն, որ արտասահմանում ապրող հայերը չեն քվեարկում, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, հակաօրինական երևույթ: Հայաստանի քաղաքացին պետք է իրավունք ունենա ազատ ընտրություն կատարել»:
Հայաստանում անասնակերի պակաս, այնուամենայնիվ, կա: ՀՀ գյուղնախարարությունն անընդմեջ հայտարարում է, որ անասնակերի պակաս չլինելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկել են և պատրաստ են օգնել և աջակցել ցանկացած գյուղացիական տնտեսության, ովքեր կդիմեն Գյուղնախարարությանը՝ անասնակերի խնդիրը լուծելու համար:
Որպես գյուղապետի թեկնածու` միշտ մրցակից ունեցել եմ, միշտ էլ հաղթել եմ: Այս պահին էլ ունեմ, էլի ես եմ հաղթելու: Ի՞նչ ես կարծում` հե՞շտ ա սահմանամերձ գյուղը պահելը 30 տարի շարունակ: Իսկ եթե ջրի խնդիր ա լինում, կարող եմ սվարկան տանել լուծել:
Նա ծնվել էր 1933-ին Մոսկվայում: 1955-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեսի ակադեմիայի թատրոնն ու սկսել աշխատել թատրոնում: 1957-ից Կվաշան աշխատում էր «Современник» ամսագրում, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն էր: 1961-ից սկսել է խաղալ ֆիլմերում:
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: Այս կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունման պահանջով:
Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների թվի մասին վիճակագրական տվյալները շատ հեռու են միջազգային տվյալներից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բժշկական համալսարանի և կառավարման ակադեմիայի հոգեբանության բաժնի դասախոս, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ Արցախի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այն, որ Վարդան Ղուկասյանի անունն ուղղակի կամ անուղղակի կապված է բազմաթիվ հանցագործությունների հետ, և նրան, այսպես ասած` «հասնում է», որևէ մեկը չի վիճարկում: Բայց այն, ինչ այսօր կատարվում է նրա նկատմամբ, ոչ թե օրինականության հաստատում է, այլ ոհմակային կանոններով հաշվեհարդար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում: