Լիոնել Մեսսին ստացել է ձայների 42.4%-ը (մոտ 15,000 ձայն):
Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։2, լրագրողների հետ կարճ շփում է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով դժգոհել է մեր ֆուտբոլիստների մոտ խաղալու ցանկության բացակայությունից։
Իշխանությունը միշտ ունի փող, անսահմանափակ փող: Բայց այդ փողը ընտրություններում ազդեցություն է ունենում, երբ գտնվում են ոչ միայն մարդիկ, ովքեր պատրաստ են վերցնել այդ փողը, այլև նրանք, ովքեր պատրաստ են բաժանել: Իսկ երբ ոչ միայն վերցնողների, այլև բաժանողների շարքերում լինում են նաև «մտավորականներ», իշխանությունը դառնում է ավելի սանձարձակ` ընտրությունից ընտրություն բարոյազրկելով հասարակությանը: Այդպիսի հասարակությանը շատ ավելի հեշտ է կաշառել և կառավարել:
««Վալլեքս» ընկերությունը կգնա, նախարարները կգնան ավելի լավ երկրներ, որտեղ բանկային հաշիվներ ունեն: Իսկ Թեղուտը, որը վերածվել է բանվորական գյուղի, կդադարի գոյություն ունենալ: Հավատալու չէ, որ մարզպետը կամ գյուղապետը չեն ափսոսում սեփական բնությունը, անտառն ու ջուրը: Դիմում ենք ձեզ` տեղական իշխանություններին` եթե դուք չեք կարող պաշտպանել ձեր բնությունն ու գյուղերը, ապա մի խանգարեք նրանց, ովքեր պաշտպանում են»:
Խաղի ժամանակ երկրպագուները սուլել են Անդրեյ Արշավինին, ով դուրս է եկել փոխարինման։
Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանից գողության գործով այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը:
«Գազպրոմի» զուտ շահույթը, ռուսական հաշվապահական հաշվառման համակարգի համաձայն, 2012 թվականի երկրորդ կիսամյակում նվազել է՝ 104 միլիարդ ռուբլուց (52%) հասնելով 94,4 միլիարդ ռուբլու՝ անցյալ տարվա ապրիլ-հունիս ամիսների համեմատությամբ:
Շենգավիթ վարչական համայնքի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը, ով երեկ Երևանի քաղաքապետարանի կողմից խիստ նկատողություն էր ստացել, այսօր հրաժարվեց պատասխանել 168.am-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շատ զբաղված է:
«Ասա՝ ես չեմ զբաղվում իրացման խնդրով, ինձ հետ գործ չունեք, սիրելի գյուղացիներ: Ասա՝ ես գյուղնախարար եմ անունով, թղթերի վրա, ես իրացնելու հետ կապ չունեմ, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում: Ես ուղղակի սիրուն կաբինետ ունեմ, մի քանի աշխատողներ ունեմ, գնամ՝ նստեմ իմ կաբինետում, մի քանի միջազգային կառույցների ղեկավարների ընդունեմ- ճանապարհեմ, և այլն»:
Առնվազն ՀՀ քաղաքացու տեսանկյունից նվաստացուցիչ է, որ «ազգային ավիափոխադրողի» կարգավիճակ ունեցող ընկերությունը «հավատում» և «հույս է կապում» մեկ այլ պետության առանձին վերցրած վարչապետի հետ: Սակայն դա, որքան ցավալի, նույնքան օրինաչափ իրողություն է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս պայմաններում: Եթե նույն վերաբերմունքն արտահայտող գրեթե նույն բառապաշարով երկրի ղեկավարությունն է խոսում Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչո՞ւ պետք է այդպես չվարվի «ազգային ավիափոխադրողը»:
«Նախարարությունը չի օգնի գյուղացուն՝ իրացնելու իր ապրանքը: Դրանք մենակ բառեր են: Այ, եթե ընտրությունները լինեին աշնանը՝ այդ ժամանակ ամեն ինչ այլ կլիներ: ARTFOOD-ը դռները կբացեր ու կասեր՝ «ես ալամ աշխարհի պամիդորների բերքն էլ կընդունեմ»: Իսկ հիմա դա իրենց չի հետաքրքրում»:
«Եթե դահիճները կարող են մոռանալ անցյալը, ապա նրանց զոհերը՝ ոչ: Նրանք կարող են միայն ներել»,-ընդգծել է նախագահը:
Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանացավ Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ: Մեր ընտրանին չօգտագործեց բազմաթիվ գոլային պահեր, իսկ բելառուսցիները կարողացան ավելի արդյունավետ գտնվել։
Հիշեցնենք որ հատուկ չվերթները երեխաների համար «Արմավիա» ընկերությունն իրականացնում է կառավարության հետ համատեղ:
Այսպիսով, Գյումրիի քաղաքապետի պաշտոնում այս պահին առաջադրված թեկնածուների թիվը չորսն է: Հիշեցենք, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը և Անդրանիկ Ավետիսյանը:
Բաքվում ադրբեջանական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է 2016թ․-ի Օլիմպիադան անցկացնել Բաքվում։
«Հիդրոմետը» նաև զգուշացնում է, որ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս պահի դրությամբ մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ գործ ունենք մարման պրոցեսի հետ, այսինքն` ավելի ուժեղ երկրաշարժ սպասելի չէ,- ասաց Ա. Թովմասյանը:
Այսօր անսպասելի այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
Սահակաշվիլին նոր քաղաքի կառուցման մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա 4 տարիների ընթացքում նախատեսում են շուրջ 200 մլն լարի (120 մլն դոլար) ներդնել` Սև ծովի ափին Լազիկա քաղաքի կառուցման համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես գրում է ռումինական մամուլը, այս որոշումն անհասկանալի իրավիճակ է ստեղծում, քանի որ ընտրացուցակները Գլխավոր դատախազությունում են, և կառավարությունն առայժմ դրանք ստանալ չի կարող:
ՈւԵՖԱ-ն պատրաստվում է զրկել Սոֆիայի ԲԿՄԱ-ին եվրագավաթների մասնակցությունից, քանի որ ակումբը պարտքեր ունի նախկինում կատարած տրանսֆերի համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
«Երեւան Ջուրը» արդեն որերորդ անգամ դադարեցնում է միևնույն տարածքների ջրամատակարարումը: Եթե դա արվում է վթարավերականգնողական կամ կանխարգելիչ աշխատանքների համար, ապա առնվազն անընդունելի է դրանց հաճախականությունը, այն էլ այս շոգ ամիսներին:
«Արման Բաբաջանյանը հակասական բաներ է ասում` օրինակ, ասելով, որ հասարակությունը Հալեպում տեղեկություններ ընդհանրապես ստանում է համայնքային կենտրոններից` եկեղեցիներից, այսպես կոչված, ազգայնականներից, մյուս կողմից էլ՝ ասում է, որ Հայաստան եկողները չեն ցանկանում հարցազրույց տալ, քանի որ այնտեղ արդեն դավաճան են հռչակվում»,- ասում է Կիրո Մանոյանը:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորել է դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
«Թուրքիայում ռուսների հանդեպ ցուցաբերվում է վատ վերաբերմունք: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ռուսները շարունակում մեկնել այնտեղ հանգստի, նրանց գումարներ տալիս` հարստացնելով նրանց տնտեսությունը»,- ասել է Բիրյուկովը:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Անգլիական «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին: