Երեկ «Վալենսիայի» հետ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղ է զբաղեցրել ակումբի հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ամենաերկարը զբաղեցրած մասնագետների լավագույն տասնյաում։
Եգիպտացորենի բերքը գյուղացին կենդանիների սնունդ է դարձնում: Նիզամի գյուղի բնակիչներից մեկի տանը եգիպտացորենի հսկա կույտ էր թափված: Բերքն արդեն չորացել էր, գյուղացին չէր հանել անգամ բերքի կեղևը:
«Իրենց հաղորդագրության մեջ էլ նշված էր, որ իրենք գոհ են մեզանից ձեռք բերված ինքնաթիռից»,- 168.am-ին ասել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ սուտ են ասում, երբ հայտարարում են, որ ինքնաթիռը վատն էր և մեկ տարի անց չի կարող շահագործվել:
Գյուղացիների սեզոնային բերքի իրացմանը խանգարում է նույն մշակաբույսի` Իրանից կամ Թուրքիայից որոշ օլիգարխների և պետական պաշտոնյաների կողմից ներկրումը: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասացին նաև Արարատի մարզի գյուղացիները:
«Սուրբ Աստվածամայր» (մանկական) բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում շատացել է ծանր տրավմաներով երեխաներին հիվանդանոց տեղափոխելու դեպքերը:
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը իրավասու չէ ետ ընդունել ինքնաթիռը, քանի դեռ «Արմավիայից» պաշտոնական ծանուցում չի ստացել՝ ինքնաթիռից հրաժարվելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը։
Արարատի մարզի գյուղերը խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդրի առջև են կանգնած: Ինչպես Սովետական Միության ժամանակ, այնպես էլ այսօր, խմում են արտեզյան հորերից հանված ջրերը:
Youtube-ում մի տեսանյութ է հատնվել, որի հեղինակները իրենց օրինակով սովորեցնում են, թե ինչպես կարելի է սովորական կենցաղային փայլաթիթեղով խաբել աչալուրջ տեխնիկային:
Վերջին մի քանի տարի ընթացքում «Բրիտանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները Հայաստան չեն եկել, փոխարենը դեպի Երեւան էին թռչում բրիտանական մեկ այլ` BMI ընկերության ինքնաթիռները: Վերջերս BMI-ը վաճառվեց «Բրիտանական ավիաուղիներին», որն էլ որոշեց, որ դեպի Երեւան չվերթերը եկամտաբեր չեն:
Քիչ առաջ «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Սոնգը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Կեսօրին ֆուտբոլիստը հաջողությամբ անցել էր բուժզննումը, որից հետո կամերունացին 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։
Այսօր վաղ առավոտյան ` ժամը 06:00-ի սահմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊ ՄԿ) պատկանող և Գեղի գյուղի մոտով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապան քաղաքի կենտրոնով հոսող Ողջի գետը:
168.am-ին ասել է Սիսիանի գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աղասի Հակոբջանյանը, ով սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:
Մասիսի գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանի հետ զրուցելու համար 168.am-ի թղթակիցը Մասիս էր այցելել` զրուցելու քաղաքապետի պաշտոնի համար առաջիկա ընտրությունների շուրջ, սակայն, վերջինս նշեց, որ ինքը կարող է մեր հարցերին պատասխանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցից հետո միայն: «Գիտեք, որ մենք ԲՀԿ-ական երեք թեկնածու ենք: Մինչև Գագիկ Ծառուկյանը չգա, ես որևէ բան ասել չեմ կարող: Ծառուկյանը կգա, այն ժամանակ կզրուցենք»,- ասաց Դ. Նազարյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել է 7.7%։
Մրցութային նախագծերը կարելի է ուղարկել armenia.startupcup.com կայքից՝ մինչև սեպտեմբերի 7-ը, ժամը 23:59-ը:
Որոշման մեկ այլ կետով Երևանի քաղաքապետին, մասնավորապես, առաջարկվում է ապահովել N 81 միջնակարգ դպրոցում Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոցի հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը: Պետք է ապահովվեն նաև N 25 դպրոցի գործունեության դադարման պետական գրանցումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Դ. Սիրունյանին արհեստական շնչառություն է տրվել, ինչը, սակայն, երկար չի կարելի պահել, քանի որ այն կարող է շնչառական տրավմա առաջացնել: Դիանայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս տարվա նոյեմբերին հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան կամուսնանան սլովեն բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ, տեղեկացնում է Vesti.ru-ն:
Եվրոպայի կանանց բասկետբոլի առաջնության (մինչև 20 տարեկան) ավելի քան 20 մասնակից ախտահարվել է աղեստամոքսային վարակով Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում։
Galaxy S Duos-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 4.0 Ice Cream Sandwich տարբերակով: Նոր մոդելն ունի 1ԳՀց պրոցեսոր, 1500mAh մարտկոց, 4GB հիշողություն, 5ՄՊ ֆոտոխցիկ: Սմարթֆոնի չափսերը կազմում են 121.5×63.1×10.5մմ, ընդհանուր քաշը՝120 գ. :
Ավելացնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ԵՊԲՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սամվել Ավետիսյանը:
«Քարերի Երկիր» թիմի ղեկավար և ՀՈՒԽ նախագծի հեղինակ Տիգրան Սարգսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Տիգրան Մեծի» նախագծողները խաղի տարածումից եկամուտ չեն ակնկալում և այն ստեղծել են՝ զուտ հայրենասիրական նկատառումներից ելնելով:
«Կրասնոդարը» բանակցություններ է վարում Բելառուսի հավաքականի և ԲԱՏԷ-ի 23-ամյա հարձակվող Ռենան Բրեսանի հետ:
Շուտով WiFi համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները: Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հրդեհները մոլեգնում են արևմտյան և արևելյան նահանգներում: Վաշինգտոն, Օրեգոն, Այդահո, Կալիֆորնիա և Նևադա նահանգներում արդեն հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհի պատճառով:
Նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները: Իսկ օրենսդիր մարմինը երկրում մինչ օրս վերջնականապես ձևավորված չէ. հաղորդում է Reuters-ը:
«Երկրի նախագահից պահանջում եմ երեխայիս հետ շփվելու իմ իրավունքը ետ վերադարձնել ինձ: Երեխայիս ինձնից խլել են մի շարք փաստաթղթեր կեղծելով»,- ասում է ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հացադուլ հայտարարած Դավիթ Ծաղիկյանը:
Քրեական գործը օգոստոսի 18-ին է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելու փորձ):
«Ուրեմն՝ քանի որ ռուսաստանյան դեղին մամուլն է նման տեղեկատվություն տարածել, որ ռուսական կողմը կարող է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Արմավիա» ընկերության, մեր ընկերությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի անում…»:
Սաակաշվիլին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս ռուս-վրացական պատերազմի չորրորդ տարեդարձի առիթով արած հայտարարությանը: