Լիոնել Մեսսին, գնահատելով «Ռեալի» դեմ սուպերգավաթային խաղը, նշել է, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից ու ստացված արդյունքից:
Մարտը կկայանա О2 World փակ մարզադահլիճում, որը տեղավորում է 16 հզ հանդիսական:
Հիշեցնենք, որ սեփական սխալներն ու թերացումները քննարկելու փոխարեն, «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը «Արմավիային» մեղադրել էր պայմանագրով սահմանված կետերի չկատարման մեջ՝ չբացառելով, որ օդանավի շահագործման համար ապագայում կդիմի դատարան, նաև որ կարող է ձերբակալել ավիափոխադրողի այլ օդանավեր ևս:
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակայի նվերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների կենտրոնի աշխատակազմը այսօր հայտարարություն է տարածել վերջին շրջանում ԲՀԿ առանձին գործիչների կողմից Հմայակ Հովհաննիսյանի հասցեին արված բնութագրումների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է…
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին` Բար Ռաֆայելան, ընկերություն է անում Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսի հետ:
Ժանիշ Բակիևը, որին փնտրում է Ղրղստանի ղեկավարությունը ԻՆՏԵՐՊՈԼ-ի միջոցով, մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Բակիևի ավագ եղբայրը՝ Ղրղստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Բելառուսում է ապրում 2010-ի ապրիլից: Ղրղզստանի նոր ղեկավարությունը բազմիցս պահանջել է վերադարձնել նրան, բայց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բակիևը Մինսկ է ժամանել իր հրավերով և չի վերադարձվելու հայրենիք:
Քիչ առաջ հաղորդագրություն էր հրապարակվել Երևանի Րաֆֆու փողոցում ավտոբուսի այրվելու մասին: Ահազանգը, պարզվում է, չափազանցված է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆի փողոցի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Muskie-ն միակ կրթական ծրագիրն է Հայաստանում, որ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ում ստանալ մագիստրոսի աստիճան: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 15 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության շենքում ռումբ է տեղադրված:
Այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի կենտրոնում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ի մոտ:
Եկատերինբուրգում Բորիս Ելցինի ծննդավայրն է, և Ռուսաստանի առաջին նախագահի պատվին, նրա մահվանից հետո, այստեղ որոշվել է նրա արձանը կանգնեցնել:
Reuters-ը ենթադրում է, որ իր այցի ժամանակ Կիմ Չեն Ընը կանդրադառնան նաև միջուկային փորձարկման մասին լուրերին: Փխենյանը, ըստ գործակալության, պատրաստ է հրաժարվել դրանցից, եթե Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ կնքի խաղաղության պայմանագիր. պաշտոնապես այդ պետությունները գտնվում են հրադադարի ռեժիմում 1953 թ. Կորեական պատերազմից հետո:
Լեհ պատմաբան Վոյցեխ Մատերսկին կարծում է, որ այդ փաստաթղթերում կգտնվի հաստատումը այն բանի, որ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը իրականում իմացել է՝ լեհ զինվորներին գերմանացիները չէ, որ գնդակահարել են: Չնայած հրապարակավ նա հենց դա է պնդել:
Քիչ առաջ 168.am-ին զանգահարեցին ՀՀ առողջապահության նախարարությունից և խնդրեցին տրամադրել «168 Ժամ» թերթում, ինչպես նաև՝ 168.am-ում հրապարակված միայնակ թոշակառու Ռիմա Հովհաննիսյանի տվյալները:
«ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի քարոզարշավին երեկ կրկին մեծ վնաս հասցվեց: Նրա անձնական կարողությունների մասին տեղեկությունները գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը»,- գրում է «Independent»-ը` անդրադառնալով նախօրեին Gawker կայքում հրապարակված մոտ 950 էջանոց փաստաթղթերի փաթեթին:
Շվեյցարիայի Լոզանի քաղաքի համալսարանական կլինիկական կենտրոնի ռադիոլոգիայի լաբորատորիայի փորձագետները շուտով կգնան Պաղեստինի ինքնավարություն` Յասիր Արաֆաթի աճյունի ուսումնասիրման նպատակով,- հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
168.am-ն անդրադարձել էր Մասիսի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի ընտանիքի հետ կատարված դժբախտ պատահարին, որի հետևանքով բազմանդամ ընտանիքն այսօր գտնվում է ծանր վիճակում: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Թ. Առաքելյանի տնակում գազի անսարքության պատճառով հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել էր ընտանիքի ողջ ունեցվածքը, իսկ Առաքելյանների երկու տարեկան փոքրիկի կյանքը հրաշքով էին փրկել:
Դատարանը որոշել է, որ ազատազրկման վայրերում Բրեյվիկը կարող է ավելի երկար մնալ, եթե նա հասարակության համար վտանգավոր մարդ ճանաչվի: Ինքը՝ Բրեյվիկը դատավճիռը լսել է ժպիտը դեմքին:
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ ինքը չի կարող նոր Վան Պերսի դառնալ, բայց նշել է, որ գիտի, թե ինչ է պետք անել՝ հաջողության հասնելու համար:
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է կանացի հիվանդությունների աճ: Մանկաբարձ-գինեկոլոգ, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի քարտուղար Հռիփսիմե Գրիգորյանի փոխանցմամբ՝ հատկապես մեծ թիվ են կազմում անպտղությունը, էնդոմետրիոզը, արգանդի վզիկի քաղցկեղը, դաշտանադադարը:
Այսպիսով, ինչպես երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև հակամարտություն չկա: Չնայած Գ. Սահակյանը սիրում է արտասովոր ու յուրօրինակ հայտարարություններ անել, սակայն, կարծում ենք, սա այդ դեպքը չէ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատուն նոտա է ուղարկել, որով կոչ է անում Էկվադորին վերականգնել բանակցությունները WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի գործով: Այս մասին հայտնում է բրիտանական «The Daily Telegraph» թերթը:
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն գնահատել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու իր շանսերը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին Վ. Լահյուին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու դրա ընդլայնմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀ պաշտպանական բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր: Կողմերը անդրադարձ են կատարել նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներին:
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ ի պաշտպանություն ՀԱԿ 4 երիտասարդների՝ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի: Ցուցարարները պահանջում են ազատություն և արդար դատական վճիռ:
Որ ընկերություններում են իրենց գումարները ներդնում աշխարհի ամենահարուստ մարդիկ
«Կան շատ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կուտակվել են, և լուծում են պահանջում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր 40 վայրկյանում աշխարհում 1 մարդ է մահանում ինքնասպանության միջոցով, իսկ յուրաքանչյուր 3 վայրկյանում 1 մարդ ինքնասպանության փորձ է կատարում:
Ըստ Հայկ Բաբուխանյանի, Թալինում անցկացված ընտրությունները, ընդհանուր առմամբխ անցել են շատ քաղաքակիրթ և նորմալ պայմաններում