Բաժիններ՝

Հացը կթանկանա

168am-ն օրերս անդրադարձել էր հացի գների թանկացմանը, նշելով, որ 380 գրամանոց հացը, նախկին 100 դրամի փոխարեն, սպառողը գնում է 130 դրամով, շատերը կանխատեսում են հացի գների առավել մեծ աճ: Դրան զուգահեռ՝ քննարկումներ են ընթանում համաշխարհային պարենի գների թանկացման վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ-ն, տարեկան կտրվածքով, ներկրում է 225-300.000 տ պարենային ցորեն: Արդյո՞ք Հայաստանն ապահովված է պարենով, և արդյո՞ք սպասվում է  հացի գների ավելացում: Մեր այս հարցերին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե մենք ապահովում ենք,  այսօրվա դրությամբ, մեր արտադրության 35-40 տոկոսը, և մնացած մասը ներկրվում է, կախված շուկայի գներից, համոզված եմ, որոշակի ազդեցություններ անպայման կլինեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս