Հայաստանի ազգային հավաքականն այսօր միակ բաց մարզումն անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո լրագրողների հետ զրույցում Բելառուսի հետ խաղի ակնկալիքներով կիսվեց վերջերս «Վոլգա» տեղափոխված հարձակվող Արթուր Սարկիսովը.
«Այլևս կանայք ունեն ընդօրինակման այլ օրինակ, հաջողություն, Քարդաշյան քույրեր»,- գրել է բրիտանական «The Guardian» պարբերականի մեկնաբան Էլիզաբեթ Դեյը` իր հրապարակած հոդվածում խոստովանելով, որ Օլիմպիադայի շնորհիվ դադարել է ամաչել իր քաշից: Նա հայտնաբերել է, որ հասակով և քաշով իր մերձավորագույն «երկվորյակը» ռուս թենիսիստուհի Ելենա Վեսնիանան է:
Մրցաշրջանի ամենադրամատիկ խաղավերջերից մեկը տեղի ունեցավ Հունգարիայում՝ «Հոնվեդ» – «Վիդեո2ոն» խաղի ժամանակ:
Անդադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունների սրման` այս օրերին արևմտյան մամուլում լայնորեն քննարկվող թեմային՝ ամերիկյան «The Washington Post»-ն իր պմբագրականում գրել է. «Պուտինը որդեգրել է «փշոտ ավտորիտարիզմի» կուրս. Այդ համատեքստում նա, մասնավորապես, պատրաստվում է մեջքով շրջվել Դմիտրի Մեդվեդևին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունները սրվում են: Նման պնդում է անում «Financial Times»-ը:
Հարվարդի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Դենի Ռոդրիկը կամ բավականին միամիտ մարդ է, կամ ծանոթ չէ ՀՀ իշխանությունների տաղանդին։
Ժողովուրդների կենցաղում եղած ավանդույթները ժամանակի հետ կորցնում են իրենց նշանակությունը, չեն պահպանվում: Եզդի ժողովրդի տեսանկյունից այսօր հնացած ավանդույթների և սրբապղծությունների շարքին են դասվել միմյանց միջև` բարեկամական ամուսնությունները:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսեց 2 օր անց կայանալիք Բելառուսի հետ հանդիպման մասին, ինչպես նաև իր խաղընկերներ Արազ Օզբիլիսի ու Ռոբերտ Արզումանյանի մասին:
«Օլիգարխները նվաճել են Տիրենյան ծովի պատմական հանգստավայրերը: Այսօր Մոսկվայից գալիս է երկրորդ ալիքը, որը փրկում է ճգնաժամի եզրին հայտնված զբոսաշրջային ոլորտը»,- անդրադառնալով իտալական ծովափերը ողողած ռուս զբոսաշրջիկներին՝ գրում է «L’Espresso» շաբաթաթերթը:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
Ղրղզստանում «Աթա-Մեքեն» իշխանամետ խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել երկրի վարչապետի նկատմամբ, ով, իբր, մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում աերոնավիգացիոն աշտարակ կառուցելու թույլտվության համար թուրք գործարար Խունքար Ադալիից որպես կաշառք մի քանի միլիոնի արժողությամբ զտարյուն անգլիական նժույգ է ստացել:
Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի:
«Կուբանի» նորեկ Արազ Օզբիլիսը կողմնորոշվել է, թե որ համարի տակ է հանդես գալու «դեղնականաչների» կազմում:
Արթուրն ասաց, որ այդ կողմի փողոցներում օձերը շատ են, քանի որ գտնվում են ճահիճների հարևանությամբ, ու հիմնականում նրանք են օձերին տեսնում, ովքեր անասուն են պահում դաշտերում կամ աշխատում են այգիներում:
Մարզաշապիկը սահմանափակ քանակությամբ վաճառքի է հանվելու:
Ըստ որոշ մեղվապահների` այս տարի բնական աղետների պատճառով նեկտարը քիչ էր, ուստի մեղր արտադրելու համար մեղուն չուներ բավարար սնունդ: Այդ իսկ պատճառով այս տարի մեղվապահները, ստիպված, առավել շատ են արոտավայրեր տեղափոխվել, քան նախորդ տարիներին:
Ըստ կոտրված կայքերի վիճակագրության՝ 2012թ. ընթացքում .am տիրույթում կայքէջերն ամենաշատը կոտրվել են հուլիս ամսին` թվով 364 կայքեր, իսկ այս տարվա օգոստոսից մինչ օրս կոտրվել է 50 կայքէջ: ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ., ընդհանուր առմամբ, .am տիրույթում կոտրվել են 862 ինտերնետային կայքէջեր:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում երեխաների համար նախատեսված սենյակներով, ծանոթացել ապրելակերպի և հանգստի պայմաններին: Այնուհետև նա ճաշել և զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:
Գյուղացիները, «բանկ» հասկացությունից արդեն իսկ վախենում են և խորշում են բանկերի հետ որևէ առնչություն ունենալուց: «Անունը կա՝ ամանում չկա»,- գյուղատնտեսական վարկերի մասին մեզ հետ զրույցում ասում էին գյուղացիները` պնդելով, որ բանկերն իրականում իրենց վարկ չեն տրամադրում: Հայաստանյան բանկային որևէ կազմակերպություն այսօր գյուղացուն վարկ չի տրամադրում՝ տան, հողամասի գրավադրման դիմաց:
Տասն անկախ փորձագետներից կազմված նորվեգական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Օսլոյի կառավարական թաղամասում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունը կարելի էր կանխել, եթե գոյություն ունեցող նախազգուշական միջոցառումները կիրառվեին առավել արդյունավետ:
Պատճառն այն է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները, ովքեր ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությանը, ըստ քաղաքացիների պատմածի, անբարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը: Նշված ծառայությունում տեղակայված են 5-ից ավելի անցակետեր, սակայն գործում է մեկը, ինչը առաջացնում է հերթեր և կուտակումներ:
Լոնդոնի օլիմպիական խաղերում կրկնելով Պեկին 2008-ի արդյունքը և նվաճելով 3 ոսկե մեդալ՝ ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը շաբաթ օրվա մրցավազքից հետո Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում հանդես է եկել դիջեյի դերում՝ ուրախացնելով հավաքվածներին։
Կներկայացվեն ազգային, ծիսական, հեքիաթի կերպարներ, դիմակներ: Շարքի բացումը կմեկնարկի տիկնիկային ներկայացմամբ՝ Վրաստանից ժամանած ականավոր տիկնիկագործ Ժաննա Դավթյանի բեմադրությամբ:
Կառավարությունը նախատեսել է վաճառել այնպիսի կազմակերպությունների բաժնետոմսերի փաթեթներ, ինչպիսիք են «Ռուսական երկաթուղիները», «Աերոֆլոտը» և «Ռոսնավթը»: Պետությունը նախատեսել է սեփականաշնորհումից ստանալ ավելի քան 450 միլիարդ ռուբլի եկամուտ՝ մոտ 14 միլիոն դոլար:
«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես է եկել որպես նախագծի ներդրող և խորհրդատու` նախագծի իրականացման բոլոր փուլերում կատարելով միասնական մարմնի դեր: «ՌԻՈ»-ի հիմնական վարձակալներ են դարձել «Նաշ» հիպերմարկետը, «Սնեժնայա Կորոլևան», կինոթատրոնների «Սինեմա Սթար» ցանցը, «Նաշ Դոմ» հիպերմարկետը և քաղաքում նախկինում չներկայացված «McDonalds»-ը»: Օրյոլի «ՌԻՈ» կենտրոնը դարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառուցված թվով 23-րդ՝ գործող և 15-րդ՝ «ՌԻՈ» ապրանքանիշով առևտրա-ժամանցային կենտրոնը: Այս նախագծում ներդրվել է, ընդհանուր առմամբ, 80 մլն դոլար:
PKK-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կարճ ժամանակ անց Այգունն ազատ կարձակվի. «Այգունը մի քանի օրով կհյուրընկալվի մեզ մոտ: Դա կազմակերպության որոշումն է:
Այսօր 39 տարեկան հասակում մահացել է Ալվարդ Պետրոսյանի և դերասան Լորենց Առուշանյանի որդին` Նարեկ Առուշանյանը: Նարեկը նրանց միակ զավակն էր:
Պաշտպանության բանակը այս մեղադրանքին ի պատասխան ասել է, որ հայկական զորամիավորումները պահպանում են հրադադարի ռեժիմը:
Միևնույն ապացույցների հիման վրա 4 հոգի դատապարտվել է ազատազրկման իսկ մենք 3-ս արդարացվել ենք: ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի կարճումը վկայությունն է այն բանի, որ պատկան մարմինները ուզում են ստեղծել օբյեկտիվության տպավորություն և մեղմել ապօրինի դատավճռից առաջաված հասարակական ճնշումը:
«Կառաջադրվե՞ր Ղուկասյանը, թե՞ չէր առաջադրվի, մեր խնդիրները Գյումրիում դրանից բացարձակապես որևէ փոփոխություն չէին կրելու: ԲՀԿ-ն պատրաստ էր նաև Գյումրիում լարված մթնոլորտում մրցել, եթե գործող քաղաքապետն առաջադրվեր և լարվածություն առաջանար»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: