Բաժիններ՝

Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից

Մենք Եվրամիության առջև պարտավորություն ունենք և մինչև 2015 թվականը պետք է իրականացնենք այդ գործը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության նիստում։ Խոսքը թվային հեռուսատեսության մասին է:
Նշենք, որ Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները, որին կմասնացեն այնպիսի ընկերություններ, որոնք պարտավորություն կստանձնեն թվայնացնել մեր հեռուստատեսությունը:
Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս