
Օբաման ու Քեմերոնը զգուշացնում են Ասադին՝ ձեռնպահ մնալ քիմիական զենքի կիրառումից

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարները բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են Սիրայի ընդդիմադիրներին օգնելու հարցը: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը զգուշացրել են Սիրիայի ղեկավարությանը, որ եթե նրանք որոշեն քիմիական զենք կիրառել, ԱՄՆ-ն ու Բրիտանիան կփոխեն իրենց մոտեցումը հակամարտության լուծման հարցում:
Երկու երկրների ղեկավարները փորձում են սիրիական փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղիներն ավելի շատացնել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ինքն այս հարցերը բարձրացնելու է ՄԱԿ-ում:
Բրիտանիայի վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ աշխատելու անհրաժեշտությունը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին: