Թեև Տրիպոլի քաղաքում հայկական համայնքը շատ փոքր է, իսկ քաղաքը մոտ 100 կմ հեռավորության վրա է գտնվում Բեյրութից, սակայն հայկական համայնքի ներկայացուցիչներն անհանգստացած են, մարդիկ՝ վախեցած:
Հայաստանի պաշտոնական-իշխանական քարոզչությունը մի առանձնահատկություն ունի` չի հանդուրժում որևէ թեմայի քննարկում, որի շուրջ բանավեճը տվյալ պահին ձեռնտու չէ իշխանությանը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքային ռիթմը:
Հայաստանում վերջին 6 տարիների ընթացքում նվազել է դասական համարվող սեռավարակներով` սիֆիլիսով և հոնորեայով հիվանդների թիվը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2006-ին սիֆիլիսով հիվանդ է եղել 157 մարդ, իսկ 2011-ին հիվանդների թիվը կրճատվել է` հասնելով 89-ի:
332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները
ՀՀ կառավարությունը հաստատել է բաց մրցույթի արդյունքները։
«Երբեմն մեկ-երկուսի կողմից տարածած աղմուկը այնքան մեծ է լինում, որ անգամ բարեհաջող ներդրում կատարած գործարարի կամ անգամ ուղղակի հաջողություն ունեցող Սփյուռքի ներկայացուցչի հաջողությունը կարղ է ստվերվել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:
168.am-ի դիտարկմամբ, բանախոսն անդրադարձավ ՀՀՇ նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, ըստ որի` հռչակագրի բնօրինակը 2007 թվականին գողացել են վերջինիս մեքենայից, Պ. Հայրիկյանն ամփոփելով ասաց. «Ովքե՞ր էին գողացել՝ անկախության սիրահարնե՞րը, որ տանեն պահեն հետո վաճառե՞ն: Ինչո՞ւ էր պահում հռչակագիրը մեքենայի մեջ: Պետք է լուրջ վերաբերվել»:
Ամեն տարի Ավստրալիայում հումանիտար աղետներից ապաստան կարող է ստանալ 6000-ով ավելի մարդ, քան նախկինում էր: Հայտնի չէ` կավելացվի՞ երկրում քաղաքական փախստականների թիվը, թե ոչ:
Եթե «Բարսելոնան» նվաճի Իսպանիայի Սուպերգավաթը, ապա կդառնա առաջին իսպանական թիմը, որն անընդընդմեջ 4 անգամ կտիրանա այդ տիտղոսին:
Երեկվանից անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հայտնում է Reuters-ը: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թեհամա, Շաստա և Փլումաս շրջաններում:
Եգիպտական զորքերի ներկայությունը Սինայում կանոնակարգվել է 1979 թ. ձեռք բերված քեմփդևիդյան խաղաղության համաձայնագրով:
«Ներկայում Հայաստանը քննարկում է այս հարցը»,- ասել է Առաքելյանը` հավելելով, որ որոշ հարցեր լուծելուց հետո հյուպատոսությունը կբացվի:
Մոտ մեկ ամիս առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` ՀՀ կառավարությունը Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկային միջոցներ ստանալու վերաբերյալ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ: Այն ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չհերքեց դա` հայտարարելով, թե կառավարությունը միշտ էլ վարկեր ներգրավելու շուրջ բանակցություններ է վարում:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Գյուղատնտեսության փոխնախարարը դա պայմանավորում է էլիտային սերմացուի ներդրմամբ:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց.«Հիվանդը պառկած է վիրահատական բաժանմունքում: Կոտրվածքներ չունի, բայց գլխուղեղի ցնցում ունի, ինչի համար էլ հիմա բուժվում է: Առայժմ Գևորգը գտնվում է հետազոտման փուլում, իսկ նրա վիճակն առավել պարզ կդառնա օրվա 2-րդ կեսին»:
Ինչպես բացատրել է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը, ձևականորեն երկրի ղեկավար է հանդիսանում հենց Կիմ Են Նամը, սակայն իրանական ԶԼՄ-ները ճիշտ չէին ընկալել «ԿԺԴՀ-ի ղեկավար» արտահայտությունը ու որոշել են, որ Կիմ Չեն Ընը կմեկնի Թեհրան:
Օգոստոսի 23-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահարի հետևանքով տուժած Լիլյա Մովսիսյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Քութայիսի քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Սա հերթական միջադեպն է վերջին շաբաթներին Թուրքիայի կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև ուժգնացած բախումների ֆոնին: Այս շաբաթը Թուրքիայի կառավարությունը ապստամբներին մեղադրել էր Սիրիայի հետ սահմանին ռումբի պայթյունով 9 մարդ սպանելու համար:
«Շախտյորի» հարձակվող Էդուարդո դա Սիլվան, ով նախկինում պաշտպանել է «Արսենալի» գույները, խոսել է «կանոնիրների» տրանսֆերային քաղաքականության մասին:
Երեկ ժամը 23.00-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակչուհի` 34-ամյա Գոհար Բարսեղյանը, օձի խայթոցից թունավորումով, տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: 168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց. «Օձը Գոհարին խայթել է աշխատանքից տուն վերադառնալու ժամանակ:
«Խորհրդում անխուսափելիորեն կլինեն տարաձայնություններ, բայց մի բան պարզ է, որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումը հետևյալն է` ՀԿ-ները կարող են հանդես գալ որպես շահագրգիռ կազմակերպություններ: Այլ հարց է, որ կարգը պետք է օրենսդրորեն հստակեցվի»,-ընդգծել է Գևորգ Դանիելյանը:
Քենիայի հարավ-արևելքում տեղի ցեղերի առճակատման հետևանքով առնվազն 52 մարդ է սպանվել, որոնցից 31-ը կանայք են, 11-ը՝ երեխաներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Բախումները տեղի են ունեցել Օրմա և Պոկոմո ցեղերի միջև՝ Տանա գետի ավազանում: Պոկոմո ցեղի ներկայացուցիչները հարձակվել են Ռեկետա գյուղի վրա, որտեղ բնակվում են հակառակորդ ցեղի բնակիչները: Շատերը մորթվել են կամ ողջ-ողջ այրվել: Ըստ Կարմիր […]
168.am-ը փորձեց դեպքի մանրամասները ճշտել նաև ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն իրենք կտրականապես հերքեցին , որ մարդկանց տարհանում է եղել իրենց շենքից: Իրենց վկայությամբ՝ պայթյունը եղել է քիչ ավելի ներքև՝ տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ: Տվյալները ճշտվում են:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը նույնպես կատարել է Գևորգ Պ.-ն: Կատարվում է նախաքննություն:
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը այն բանից հետո, երբ 10 շաբաթով կորցրեց Միքահ Ռիչարդսին:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցը Ղրղըզստան դադարեցվել է: Այս մասին ղրղըզական AKIpress-ին հայտնել են երկրի արտգործնախարարությունից` վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:
ստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Երեկ՝ օգոստոսի 22-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: