Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը, որով հայտարարվեց բաց երկնքի քաղաքականության սկիզբը:
Ստեղծագործական ազատության, մոտեցումների և մեթոդաբանական առումով՝ խմբակը զգալի իմպուլս է տալիս այդ երեխաներին, եթե նրանք այդ դպրոցն անցնում են:
Աշխատանք ունեցող մարդկանց Մեծ Այրումում մատների վրա կարելի է հաշվել: հիմնականում փախստականներով վերաբնակեցված այս գյուղում խնդիրները շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել:
Ինձ մոտ մաքուր սևի առկայությունը հայտնվեց այն ժամանակ, երբ ես տեսա Կարավաջոյի օրիգինալ աշխատանքները: Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան խորը ասելիք կարող է լինել մաքուր մթության ու սևի մեջ: Մանկուց Կարավաջոն իմ սիրելի նկարիչներից է եղել և ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Սիրում եմ նաև սյուրռեալիզմի ժամանակակից ներկայացուցիչներին, որոնց աշխատանքները շատ հետաքրքիր են:
Ամենախորունկ վաղնջականության մեջ Կանոն չկար: Քանզի բարձրագույն պարզությունը դեռևս բաժանված չէր: Հենց որ բարձրագույն պարզությունը բաժանվում է, հաստատվում է Կանոնը: Ինչի՞ վրա է հիմնվում Կանոնը: Կանոնը հիմնվում է միասնական գծի վրա:
Մեր նպատակը նաև այն է, որ յուրաքանչյուր երեխա, որ դուրս է գալիս ավագ դպրոցից, պատրաստ լինի աշխատանքի անցնելու համար: Իհարկե, նա կարող է նաև հեռավար կրթություն ստանալ՝ շարունակելով աշխատել ՏՏ ոլորտի ընկերությունում: Այսինքն՝ կես դրույքով սովորելը և կես դրույքով աշխատելն արդյունավետ չէ:
Վանաձորյան «Ան Գորդոնախ» ռոք խումբը հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր` «Զարուհի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանին:
Նոյեմբերի 11-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել: «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ երեխայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: Մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը, «ԳԱԼԱ»-ին տեղեկացրել է, որ բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու` պատվաստել է նրան, ինչն էլ հանգեցրել է երեխայի մահվանը:
Ծաղկաշատ գյուղն աչքի է ընկնում իր գեղեցիկ բնաշխարհով: Սակայն աշխատատեղերի բացակայությունն ու ապրուստի միջոց չունենալու հանգամանքը մի քանի տարի հետո այս գեղեցիկ բնաշխարհն անմարդաբնակ կդարձնեն: Արդեն իսկ բնակիչների մեծ մասը տարեցներ են: Գյուղում շատ քիչ երեխաներ են ծնվում
ՍԴՀԿ պառակտման մեջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեղադրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին. դեռևս ամիսներ առաջ ԱԺ-ում նա՝ անդրադառնալով կուսակցության հայտնի դատավարությանը, նշել էր, թե օրենքից չհասկացողներն էլ ակնհայտ կտեսնեն, որ «սա հստակ պատվեր է ու դատարանի որոշումը զանգի, հրահանգի միջոցով է կատարվել: Որովհետև ոչ մի տրամբանություն վճռի մեջ չկա»:
Այսօր տեղի ունեցավ ՍԴՀԿ 9-րդ համագումարը, որի ընթացքում սպասվում էր ՍԴՀԿ ատենապետի ընտրություն, սական որոշվեց, որ կուսակցությունը ՍԴՀԿ հայաստանյան վարչության նոր ատենապետ կընտրի վաղը:
Դեկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկության եզրափակիչը, որին մասնակցում էին Պաշտպանության նախարարության և Ոստիկանության ֆուտբոլային թիմերը:
Քիչ առաջ «Անի» հյուրանոցում մեկնարկեց ՍԴՀԿ թվով 9-րդ համագումարը: Ներկաները՝ նախ ՀՀ օրենքի և Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության քայլերգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված հայրենակիցների հիշատակը:
«Քիչ բան չէ, 13 տարի ղեկավարել եմ կուսակցությունը, հիմա կարծում եմ, ժամանակն է, որ գա այնպիսի մարդ, ով կլինի Թովմասյանից ավելի բարձր, ավելի ակտիվ և ավելի կազմակերպող»:
Մեր օդաչուները չեն թռչում, աշխատավարձ չեն ստանում, ընտանիքները թողնում, գնում են 4-րդ երկրներ և տարբեր արկածախնդրությունների մեջ են ընկնում:
որքա՞ն կարող է կուտակել քաղաքացին ինքնուրույն՝ յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձի մի մասը ներդնելով բանկում՝ որպես կուտակային ավանդ։ Պարզվում է՝ բավականին պատկառելի գումար
Հայաստանյան դպրոցներում վերջին շրջանում սկսվել է կարևորվել ինժեներական կրթությունը: Ուստի այս ուղղությամբ տարբեր միություններ և միավորումներ փորձում են քայլեր ձեռնարկել, օրինակ՝ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագիրը կամ «Նաիրի» կոնսորցիումի նախաձեռնած «Նաիրի» լաբորատորիայի ծրագիրը:
Դեպքին նախորդած օրերին նա պարբերաբար եղել է Ազատության հրապարակում` Շանթի կողքին: Նա Շանթին գիտի տասնհինգ տարեկանից: Երբ տասնհինգ տարեկան է եղել, Շանթի և մի քանի տղաների հետ պատերազմ է մեկնել:
Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսերով քաղաքական պայքարի էր դուրս եկել: Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ փորձում է փոխել երկրում տիրող անտանելի քրեական այս մթնոլորտը: Իշխանություններն իրենց կեցվածքով ամեն վարկյան ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու:
Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրո՞ւմ: Երբեք չի եղել, որ տաս օր, կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:
«ՀՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումները, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը…
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ իրենք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունեն այն համատեղ շահագործելու մասին։ Սակայն օդանավակայանի անձնակազմը լինելու են ՀՀ քաղաքացիներ
Աստված ճշմարտություն է, ներդաշնակություն, որին մարդը ձգտում է, որին, սակայն, երբեք չի հասնում: Առավել ևս, որ երկրի վրա, դա արդեն իմ անձնական տեսակետն է, սատանան, չարն ավելի ուժեղ է:
Զովունի գյուղի 67-ամյա բնակչուհի Դեզդեմոնա Մանուկյանի բողոքն ընդդեմ ԴԱՀԿ-ի քննչական ծառայություն է հասել։ Նա պնդում է, թե հարկադիր կատարողը առանց իրենց տեղեկացնելու վաճառքի է հանել ունեցած միակ անշարժ գույքը, որը վաճառվել է 14 միլիոն դրամով։ Տիկին Դեզդեմոնան սպառնում է այրել իր տունը։
Անհավանական ժամանակներ են: Անկախության հռչակումից 22 տարի հետո տարօրինակ փաստի առջև ենք կանգնած: Հայաստանի խորհրդարանում ելույթ ունեցող ռուսաստանցի չինովնիկն առաջարկում է ռուսաց լեզվին առանձնահատուկ կարգավիճակ տալ:
Մեծ տատանումներ ունեն ոչ միայն խուրմա կովկասյանի պտղի չափերը, այլ նաև պարունակվող քիմիական նյութերի քանակությունը։ 100 գ պտղամսում պարունակվում է 6-10 մգ կալցիում, 60-160մգ կարոտին, 10-20 մգ ֆոսֆոր, 175 մգ կալիում, 2-6 մգ նատրիում, 0,3-3 մգ երկաթ, մինչև 50 մկգ յոդ և այլն։
Մարդիկ, ովքեր չեն ըմբոստանում կատարվածի դեմ, երևի այդ երաժշտության տակ պարել են և հիմա չեն համարում, որ դա վատ բան է: Կներեք, բայց չի կարելի լինել տաքի և սառի մեջտեղում, «մեջտեղում» լինելը վիճակ չէ` խաբեություն է, ինքնակործանում է, պիտի լինես կամ տաք, կամ սառը: Ինչի՞ց ենք վախենում, ի՞նչ ունենք կորցնելու:
Դատական համակարգն, իհարկե, շատ կարևոր է: Մասնավորապես, ներդրողները, երբ որոշում են` տվյալ երկրում ներդրում անե՞լ, թե՞ ոչ, նրանք դիտարկում են մի քանի հանգամանք. առաջինը գործարարությամբ զբաղվելու և ընկերություն ստեղծելու դյուրինությունն է, այսինքն, վարչարարությունը` գրանցվելու և այլնի հետ կապված, երկրորդը` ներդրողը դիտարկում է հարկային և մաքսային ռեժիմները, երրորդը` դատական համակարգի կանխատեսելիությունը:
Շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը բանակցային գործընթացը սառեցված վիճակից դուրս բերելու փորձ էր: Թե որքանով դա կհաջողվի, իհարկե, ցույց կտա ապագան: Մինչ այդ կողմերը, կարծես, պայմանավորվել են լռություն պահպանել: Բացի պաշտոնական հաղորդագրություններից և ընդհանուր գնահատականից, հանդիպման արդյունքների մասին որևէ բովանդակային հայտարարություն չի եղել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ միջնորդների կողմից: ԵԱՀԿ […]
«Էլ կռիշներում եմ քնել, էլ էստեղ, էնտեղ…»: Ասում է՝ դիմել է բոլորին, բայց ոչ ոք իրեն չի օգնել, Երկրապահ կամավորականների միություն էլ է դիմել, այնտեղ ևս չեն օգնել: Ռազմիկ Կարապետյանը ոչ անձնագիր ունի, ոչ էլ անձը հաստատող որևէ փաստաթուղթ, ասում է՝ այրվել են տան հրդեհի ժամանակ: